Կոմիտաս փառատոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փառատոնն ամենամյա է և իր մեջ ներառում է տարբեր նախագծեր, որոնք պարբերաբար անցկացվում են Հայաստանի մշակույթի նախարարության կամ Վեհափառ Հայրապետի բարձր հովանավորությամբ։

Նպատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնի նպատակն է՝ տարածել Կոմիտասի երաժշտությունն ամբողջ աշխարհում, Հայաստանի մարզերում ակտիվացնել մշակութային կյանքը։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փառատոնն ընդգրկում է երաժշտական բոլոր հնարավոր ժանրերը և անցկացվում է տարբեր ձևաչափերով։ Կարող է անցկացվել ոչ միայն Հայաստանի մեծ և փոքր քաղաքներում, գյուղերում,  այլև՝ արտերկրում։

Փառատոնի շրջանակներում անցկացվող միջոցառումներին կարող են մասնակցել տարբեր թատերական խմբեր, համույթներ, երաժշտախմբեր, ասմունքողներ, նկարիչներ, որոնց կողմից ներկայացրած ստեղծագործությունները կառնչվեն կոմիտասյան թեմային։

«Կոմիտաս միջազգային երաժշտական փառատոնի» առաջին համերգը կայացել է Հառիճավանքում, 2015 թվականի հոկտեմբեր 8-ին, իսկ այդուհետ՝ ամեն տարի սեպտեմբերի 26-ին։

Այս տարվանից փառատոնի շրջանակներն ընդլայնվում են և փառատոնին մասնակցելու են ֆրանսիական երկու երգչախմբեր՝ «Ճամփորդող երգչախումբ»  (Le Choeur Voyageur) Ֆրանսիայի Բորդո քաղաքից՝ Ալեքսի Դուֆորի ղեկավարությամբ և «Փարիզի օպերայի մանկական երգչախումբը»՝ (Maîtrise des Hauts-de-Seine) Գաել Դարչենի ղեկավարությամբ, ինչպես նաև «Գալան» տրիոն Հունաստանից։

Տարեցտարի փառատոնը կընդգրկի հնարավորինս շատ օտարազգի երաժիշտներ, բարձրակարգ մասնագետներ, տարբեր միջազգային կառույցների ղեկավարներ, որոնք կգովազդեն փառատոնն ու Հայաստանն իրենց երկրներում։ Փառատոնի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր, բաց փորձեր և սեմինարներ։

Առաջիկա ծրագրերում է՝ աշխարհի հնագույն մայրաքաղաքների (Հռոմ, Աթենք, Երուսաղեմ, Պեկին) երգչախմբերի մասնակցությամբ փառատոն` նվիրված Երևանի 2800 ամյակին։ Նաև մի քանի տասյակ օտարերկրյա երգիչներից ստեղծված հավաքական երգչախմբի համերգաշար Հայաստանում՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին։

Փառատոնը բաց է բոլոր բարձրորակ երաժշտական համույթների և մենակատարների համար։

Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը հրավեր է ստացել Լայպցիգի Գեվանդհաուսի մանկական երգչախմբից և լիտվական Ուգնելե մանկակն երգչախմբից (2019)։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]