Կոկորդիլոսը (պատմվածք)
Կոկորդիլոսը ռուս.՝ Крокодил | |
---|---|
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | ռուսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1864 |
Երկիր | Ռուսաստան |
Հրատարակման տարեթիվ | 1865 |
«Կոկորդիլոս» (ռուս.՝ Крокодил), Ֆեոդոր Դոստոևսկու պատմվածքը, գրված նրա համար ոչ բնութագրական երգիծաբանական ոճում։ Սատիրան ուղղված է լիբերալիզմի վրա, ստեղծված քաղաքական օղակի և հրատարակության վրա, որոնցով Դոստոևսկու ամսագրերի էջերի վրա նա հիմնականում բանավիճել է[1]։ Գոյություն ունի կարծիք, որ Դոստոևսկու սատիրայի առարկան հանդիսանում է Չերնիշևսկին[2]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմությունն առաջին անգամ հրապարակվել է 1865 թվականին «Դարաշրջան» ամսագրում։
Հիշողություններում Դոստևսկին բնութագրել է, որ 1864 թվականին «Պասսաժում ինչ-որ գերմանացի փողի դիմաց ցույց է տվել կոկորդիլոս», ինչը նրան դրդել է գրել սատիրաֆանտաստիկ պատմվածք, որը նմանեցվել է Գոգոլի «Քիթ» պատմվածքին։ Ամենասկզբից պատմվածքը կոչվել է՝ «Կոկորդիլոսի կողմից կերված տղամարդու մասին»։ Հետո ամսագրում հրապարակման ընթացքում, նա ստացել է «Կոկորդիլոս անունը։ Աննման պատմություն, կամ Պասսաճը պասսաժում»[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքական գործչին, Իվան Մետվեիչին կուլ է տալիս կոկորդիլոսը։ Ի զարմանս շրջապատողների, Իվան Մատվեիչը ոչ միայն ողջ է մնում այլ նաև շատ գոհ է տվյալ իրավիճակից.
Հերիք է միայն ինչ-որ անկյուն գնալ կամ հայտնվել կոկորդիլոսի մեջ, փակել աչքերը, և նույն պահին կհայտնագործես մի ամբողջական դրախտ ամբողջ մարդկության համար։
Իվան Մատվեիչը պատրաստվում է ապրել 1000 տարի և միայն սրտնեղում է, որ նրա հագին ռուսական, այլ ոչ թե անգլիական կտորից հագուստ է, նա երկար չի դիմանա, և 1000 տարվա ընթացքում կմարսվի։ Իր և իր նախկին կնոջ հրաբերություններում քաղաքական գործիչը կառուցում է հսկայական ծրագրեր, մեկը մյուսից պատվամոլ։
Իրենց անհեթեթ են պահում նաև պատմության մնացած անդամները։ Գերմանացին, կոկորդիլոսի տերը, մտահոգված է կոկորդիլոսի առողջությամբ, իր միակ հարստությամբ։ Իվան Մատվեիչի կինը ավելի մտահոգված է իր այժմյան «այրու» կարգավիճակով։ Հիմնական ծանոթը Տիմոֆեյ Սեմենիչն է, որը չի ցանկանում պատասխան տալ իր գործընկերոջ համար և գրավել ղեկավարության ուշադրությունը։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իվան Մատևիչ — քաղաքական գործիչ, որին կուլ էր տվել կոկորդիլոսը
- Ելենա Իվանովա — Իվան Մատևիչի կինը
- «գերմանացի» — կոկորդիլոսի տերը
- Տիմոֆեյ Սեմենիչ — Իվան Մատևիչի ծանոթը, հնաոճ և ոչ հեռու, բայց հիմնական մարդ
- Սեմեն Սեմենովիչ Ստրիժով — պատմող, պաշտոնակից անձ, հեռու բարեկամ և Իվան Մատեևիչի «տան ընկերը»
- Կալրհեն (կոկորդիլոս) — գերմանացու կենդանաբանական այգու գլխավոր տեսարժանությունը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Предисловие к рассказу
- ↑ ««История русской литературы XX века (20-90-е годы). Основные имена. Учебное пособие»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 9-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Крокодил. Необыкновенное событие или пассаж в Пассаже» в проекте «Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества»
- Отдельное прижизненное издание 1866 г.
- Полный текст рассказа
|