Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոն
Արտաքին տեսք
Կոլումբիայի համալսարանի հայագիտության ամբիոն, հիմնվել է 1965 թվականին, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում։ Ամբիոնի վարիչի պաշտոնակատարն է գրականագետ Մարկ Նշանյանը։ Դասավանդվում են հայոց լեզու, գրականության պատմություն, հայ ժողովրդի պատմություն, արվեստի պատմություն։ Ամբիոնը հրատարակում է հայագիտական ուսումնասիրություններ, կատարում թարգմանություններ։