Կոլեկտիվ իմունիտետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլեկտիվ իմունիտետ[1][2] (նաև պոպուլյացիոն իմունիտետ կամ ամբոխի իմունիտետ), համաճարակաբանության հայեցակարգ, որոշակի պոպուլյացիայում վարակի տարածմանը դիմակայելու ազդեցություն, երբ պոպուլյացիայի անդամներից ոմանք ունեն անձնական իմունիտետ վարակի նկատմամբ։ Անհատից անհատին վարակի ուղղակի փոխանցման ուղիների զսպման (թուլացման) պատճառով կոլեկտիվ իմունիտետը անուղղակիորեն խոցելի անհատներին պաշտպանում է վարակից[3][4]]:

Դիագրամի վերևի շարքում ներկայացված է վարակի բռնկումը մի համայնքում, որտեղ մի քանի մարդ վարակված են (կարմիր գույն), իսկ մնացածը առողջ են, բայց առանց իմունիտետի (կապույտ գույն)։ Այստեղ հիվանդությունը ազատ տարածվում է բնակչության շրջանում։ Միջին շարքը ցույց է տալիս մի պոպուլյացիա, որտեղ փոքրաթիվ են իմունիտետ ունեցողները (դեղին գույն)։ Ննրանք, ովքեր իմունիտետ չունեն վարակվում են, իսկ իմունիտետ ունեցողները՝ ոչ։ Ներքևի շարքում բնակչության մեծ մասը իմունիտետ ունի, դա խանգարում է հիվանդության էական տարածմանը, այդ թվում՝ իմունիտետի չունեցողների շրջանում։ Առաջին երկու օրինակներում առողջ և իմունիտետ չունեցող մարդիկ վարակվում են, մինչդեռ ներքևի օրինակում իմունիտետ չունեցող և առողջ մարդկանց միայն մեկ չորրորդն է վարակվում[5]։

Պատվաստումներով ձեռք բերված կոլեկտիվ իմունիտետի աստիճանը կարող է բավարար լինել պատվաստանյութերով վերահսկվող հիվանդության տարածումը նվազեցնելու կամ ամբողջությամբ ընդհատելու համար։ Այն կախված է վարակի փոխանցման որոշակի բնութագրերից (բարձր կամ ցածր վարակչություն, պատվաստանյութի ոչ միայն մեղմելու հիվանդությունը, այլև վիրուսի բազմացումը կանխելու կարողություն) և պատվաստված մարդկանց տարիքային խմբի համամասնությունը վարակվածների կամ ամբողջ բնակչության շրջանում[6]։

Աշխարհում որոշակի հիվանդությունից չպատվաստված երեխաների թվի աճը նվազեցնում է այս հիվանդության նկատմամբ հավաքական իմունիտետը։ Ոչ պատվաստված մարդկանց համեմատաբար բարձր տոկոս ունեցող հասարակության մեջ վարակի ռիսկը ավելի մեծ է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին պատվաստվել են[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Англо-русский глоссарий основных терминов по вакцинологии и иммунизации. — Всемирная организация здравоохранения, 2009. — 107 с.
  2. «Вакцины – часто задаваемые вопросы» (ռուսերեն). www.unicef.org. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 4-ին.
  3. Fine P.; Eames K.; Heymann D. L. "Herd immunity": A rough guide(անգլ.) // Clinical Infectious Diseases : journal. — 1 April 2011. — Т. 52. — № 7. — С. 911—916. — doi:10.1093/cid/cir007 — PMID 21427399.
  4. Gordis, L. Epidemiology. — Elsevier Health Sciences, 2013. — С. 26—27. — ISBN 9781455742516
  5. Community Immunity ("Herd" Immunity)
  6. «Коревые вакцины: документ по позиции ВОЗ» (PDF). ВОЗ. 23 2сентября 009. Վերցված է 2019 թ․ մարտի 29-ին.
  7. «Вспышка кори по всему миру. Какие меры принимают в разных странах». Би-би-си (անգլերեն). 2019 թ․ մարտի 28. Վերցված է 2019 թ․ մարտի 28-ին.