Կոլեկտիվ իմունիտետ
Կոլեկտիվ իմունիտետ[1][2] (նաև պոպուլյացիոն իմունիտետ կամ ամբոխի իմունիտետ), համաճարակաբանության հայեցակարգ, որոշակի պոպուլյացիայում վարակի տարածմանը դիմակայելու ազդեցություն, երբ պոպուլյացիայի անդամներից ոմանք ունեն անձնական իմունիտետ վարակի նկատմամբ: Անհատից անհատին վարակի ուղղակի փոխանցման ուղիների զսպման (թուլացման) պատճառով կոլեկտիվ իմունիտետը անուղղակիորեն խոցելի անհատներին պաշտպանում է վարակից[3][4]]:
Դիագրամի վերևի շարքում ներկայացված է վարակի բռնկումը մի համայնքում, որտեղ մի քանի մարդ վարակված են (կարմիր գույն), իսկ մնացածը առողջ են, բայց առանց իմունիտետի (կապույտ գույն)։ Այստեղ հիվանդությունը ազատ տարածվում է բնակչության շրջանում: Միջին շարքը ցույց է տալիս մի պոպուլյացիա, որտեղ փոքրաթիվ են իմունիտետ ունեցողները (դեղին գույն)։ Ննրանք, ովքեր իմունիտետ չունեն վարակվում են, իսկ իմունիտետ ունեցողները՝ ոչ: Ներքևի շարքում բնակչության մեծ մասը իմունիտետ ունի, դա խանգարում է հիվանդության էական տարածմանը, այդ թվում՝ իմունիտետի չունեցողների շրջանում: Առաջին երկու օրինակներում առողջ և իմունիտետ չունեցող մարդիկ վարակվում են, մինչդեռ ներքևի օրինակում իմունիտետ չունեցող և առողջ մարդկանց միայն մեկ չորրորդն է վարակվում[5]:
Պատվաստումներով ձեռք բերված կոլեկտիվ իմունիտետի աստիճանը կարող է բավարար լինել պատվաստանյութերով վերահսկվող հիվանդության տարածումը նվազեցնելու կամ ամբողջությամբ ընդհատելու համար։ Այն կախված է վարակի փոխանցման որոշակի բնութագրերից (բարձր կամ ցածր վարակչություն, պատվաստանյութի ոչ միայն մեղմելու հիվանդությունը, այլև վիրուսի բազմացումը կանխելու կարողություն) և պատվաստված մարդկանց տարիքային խմբի համամասնությունը վարակվածների կամ ամբողջ բնակչության շրջանում[6]։
Աշխարհում որոշակի հիվանդությունից չպատվաստված երեխաների թվի աճը նվազեցնում է այս հիվանդության նկատմամբ հավաքական իմունիտետը: Ոչ պատվաստված մարդկանց համեմատաբար բարձր տոկոս ունեցող հասարակության մեջ վարակի ռիսկը ավելի մեծ է նույնիսկ այն մարդկանց համար, ովքեր ժամանակին պատվաստվել են[7]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Англо-русский глоссарий основных терминов по вакцинологии и иммунизации. — Всемирная организация здравоохранения, 2009. — 107 с.
- ↑ «Вакцины – часто задаваемые вопросы» (ռուսերեն)։ www.unicef.org։ Վերցված է 2019-11-04
- ↑ Fine P.; Eames K.; Heymann D. L. "Herd immunity": A rough guide(անգլ.) // Clinical Infectious Diseases : journal. — 1 April 2011. — Т. 52. — № 7. — С. 911—916. — — PMID 21427399.
- ↑ Gordis, L. Epidemiology. — Elsevier Health Sciences, 2013. — С. 26—27. — ISBN 9781455742516
- ↑ Community Immunity ("Herd" Immunity)
- ↑ «Коревые вакцины: документ по позиции ВОЗ»։ ВОЗ։ 23 2сентября 009։ Վերցված է 2019-03-29
- ↑ «Вспышка кори по всему миру. Какие меры принимают в разных странах»։ Би-би-си (անգլերեն)։ 2019-03-28։ Վերցված է 2019-03-28