Կյոկենհոֆ
Կյոկենհոֆ, որը ճանաչված է նաև Եվրոպայի պարտեզ անվամբ, համաշխարհային ճանաչում ունեցող ծաղկի պարտեզներից է։ Այն գտնվում է Լիսսում, Հոլանդիա։ Ըստ Կյոկենհոֆի պաշտոնական կայքի տվյալների, ամեն տարի պարտեզում տնկվում է մոտ 7 միլիոն գլուխ ծաղիկ, որը զբաղեցնում է 32 հեկտար տարածք[1]։
Կյոկենհոֆը գտնվում է հարավային Հոլանդիայում, Լիսս անունով փոքրիկ քաղաքում, Հաարլեմից հարավ և Ամստերդամից հարավարևմուտք։
Ամեն տարի Կյոկենհոֆը բաց է մարտի կեսերից մինչև մայիսի կեսերը։ Կակաչները տեսնելու ամենալավ ժամանակը ապրիլի կեսերն են, կախված եղանակից։
Այցելուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ հարգարժան մարդիկ են այցելել Կյոկենհոֆ։ Հովանավորը Ջուլիանա թագուհին էր։ Նրա դուստրերը՝ Բեատրիքսը, Իրենը և Մարգարիտը 1950 թվականին առաջին այցելուներն էին։ Կինոռեժիսոր Փրինս Բեռնարդն այնտեղ նկարահանել է շատ եզակի ֆիլմեր։ Այլ հոլանդական թագավորական ընտանիքները նույնպես այցելել են Կյոկենհոֆ։ 2001 թվականին արքայազն Վիլյամ Ալեքսանդրը և նրա ընկերուհի՝ Մաքսիման նույնպես այցելեցին պարտեզը[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Keukenhof website - About
- ↑ Keukenhof - Vol van inspiratie. Lisse: Stichting International Bloemententoonstelling Keukenhof. 2005. էջ 48.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Keukenhof - Official Website of Keukenhof Park
- Keukenhof Gardens Creative Commons Photo Slideshow Արխիվացված 2011-07-15 Wayback Machine
- Keukenhof Gardens Tours and Photos(չաշխատող հղում)
- Keukenhof Christmas Fair Արխիվացված 2013-02-22 archive.today - Official Website of Keukenhof Christmas Fair