Կինոնկարահանում
Կինոնկարահանում, կինոնկարի ստեղծման կարևոր փուլ, որը գեղարվեստական, ստեղծագործական և միաժամանակ արտադրատեխնիկական պրոցես է։ Կինոնկարի ստեղծմանը մասնակցում են նկարահանող խմբի հիմնական անձնակազմը (դերասաններ, օպերատորներ, նկարիչներ, հնչյունային օպերատորներ՝ ասիստենտներով և օգնականներով, մոնտաժողներ,արտադրության կազմակերպիչներ), ինչպես նաև կինոստուդիայի արաադրամասերի և բաժինների աշխատակիցներ՝ բեմադրող ռեժիսորի ղեկավարությամբ։ Կինոնկարահանումն իրականացվում է կինոնկարահանման ապարատի, երբեմն նաև հատուկ սարքավորումների օգնությամբ։ Տարբերում են տաղավարային (կինոստուդիայի հատուկ սարքավորված տաղավարներում), շրջիկ (կինոստուդիայից դուրս տեղադրված շինություններում) և բնության մեջ կատարվող կինոնկարահանում։ Նկարահանման պրոցեսում մեծ նշանակություն ունի լուսավորումը, որը նկարահանվող օբյեկտի ֆակտուրայի դրսևորման, գուներանգության փոփոխման, տարածականության հաղորդման, ինչպես նաե հատուկ էֆեկտների ստեղծման համար է։ Տեխնոլոգիական տեսակետից կինոնկարահանում լինում է սինխրոն (միաժամանակ կատարվում է ձայնագրում) և համր (հնչյունավորումը կատարվում է նախապես կամ հետագայում, կամ չի կատարվում)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 437)։ |