Կինն իսլամում
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Կինը իսլամում, մուսուլմանական հասարակության մեջ կնոջ դիրքի հետազոտություն, ինչպես նաև օրենքների և կանոների համակարգ, որը կարգավորում է կնոջ փոխներգործությունը հասարակական ինստիտուտների հետ[1]։
Շարիաթը (իսլամական օրենք) օրենքի պարտականությունների ոլորտում նախատեսում է կանանց և տղամարդկանց դերերի ակնհայտ տարբերություն։
Գենդերային դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղուրանում ասվում է. «Տղամարդիկ հանդիսանում են կանանց խնամակալները, այդ իսկ պատճառով Ալլահը նրանցից մեկին առավելություն է տվել մյուսների նկատմամբ և քանի որ նրանք սպառում են իրենց ունեցվածքից»[2]։
Մուսուլմանական ավանդույթի համաձայն, կինը ամբողջությամբ ենթարկված է ամուսնուն։ Կնոջ հիմնական դերը ընտանիքին միաձուլվելն է, այն ժամանակ, երբ ամուսնու դերը ընտանիքին ֆինանսապես ապահովելն է։ Իսկ եթե կինը ցանկություն հայտնի կարող է կրթություն ստանալ, աշխատել և այլն, սակայն խնամակալի համաձայնությամբ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք մեծ դեր են խաղացել մի շարք իսլամական կրթական հաստատությունների հիմնադման գործում, ինչպես օրինակ՝ Ֆաթիմա ալ Փիհրին Ալ Կարաուին համալսարանի հիմնադրման ժամանակ, 859 թվականին։ 12-րդ դարում ապրած Իբն Ասակիրի վկայությամբ իսլամական աշխարհում գոյություն ուներ կանանց կրթության շատ հնարավորություններ։ Նա գրում էր, որ կանայք կարող էին սովորել, ձեռք բերել ակադեմիական աստիճաններ, ինչպես նաև որակավորվել որպես գիտնականներ և մանկավարժներ։ Իսլամական աշխարհում կանայք ոգեշնչված էին Մուհամմադ մարգարեի կանանցով՝ Հադիջան, ով հաջողակ գործրար էր և Այշին, ով դադիսի շրջանում հայտնի գիտնական էր։
Կանանց իրավունքներն իսլամադավան երկրներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամադավան շատ երկրներում տարածված է կանանց իրավունքների սահմանափաումը[3]։
- Եգիպտոս
- մուսուլման կինը չի կարող ամուսնանալ ոչ մուսուլման տղամարդու հետ, առանց հավատուրացության մեջ մեղադրվելու, այսպիսի ամուսնությունից ծնված երեխաները պետք է գտնվեն մուսուլման տղամարդու խնամակալության տակ
- 99,3 % կանայք ենթարկվում են սեռական բռնությունների
- 91 % կանայք ենթարկվում են կանացի թլպատման
- Իրաք
- 2010 թվականի տվյալներով կին քաղաքական գործիչներ չկան
- Կնոջը անհրաժեշտ է տղամարդ բարեկամի թույլատվությունը, որպեսզի անձնագիր ստանան
- 409-րդ հոդվածի համաձայն պատվի համար սպանության պատիժը ավելի թեթև է, քան սպանության այլ տեսակների դեպքում
- Սաուդյան Արաբիա
- Կանանց թույլ չի տրվում մեքենա վարել
- Առանց տղամարդու թույլտվության կինը իրավունք չունի ամուսնանալ, ճամբորդել, բուժվել կամ կրթություն ստանալ
- Բռնաբարության փաստը ապացուցելու համար, կինը պետք է 4 տղամարդ վկա ներկայացնի
- 2012 թվականին կանանց իրավունք էր շնորհվել կատարել «կանացի» աշխատանքներ։
- Գլխավոր մուֆտին թույլատրում է ամուսիններին ուտել սեփական կանանց[4]
- Սիրիա
- Գրանցված են ավելի քան միլիոն կին փախստականներ
- Գրանցված են 12-ամյա աղջիկների հետ ամուսնության դեպքեր
- Եմեն
- Ամուսնության տարիքի սահմանափակում չկա, աղջիկների քառորդ մասը ամուսնանում են մինչև 15 տարեկանը
- 98,9 % կանայք փողոցում ենթարկվում են սեռական ոտնձգությունների
- Կանայք բռնության վնասվածքներով դիմում են հիվանդանոց, սակայն հազվադեպ են դիմում ոստիկանություն
- Ծննդաբերությունների միայն 36 %-ն է ընթանում մանկաբարձի միջնորդությամբ
- Սուդան
- 12,1 միլիոն կանայք կանացի թլպատման են ենթարկվել
- Կանանց ամուսնության տարիք է սահմանված 10 տարեկանը
- 152-րդ քրեական հոդվածը հագնվելու ձևի պատճառով ճիպետահարություն է սահմանում կանանց համար
- 62 % կանայք կրթված են (80 % տղամարդիկ կրթված են)
Հայտնի կանայք իսլամում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խավա (Եվա) , առաջին կինը, մարգարե Ադամի կինը։
- Ասյա, մարգարե Մուսային (Մովսես) դաստիարակած փարավոնի կինը։
- Բալկիս, Շեբայի թագուհու անունը։
- Մարիամ (Մարիամ Աստվածածին), Հիսուս մարգարեի մայրը։
- Հադիջա, Մուհամեդ մարգարեի առաջին և սիրելի կինը։
- Աիշա, Մուհամեդ մարգարեի երրորդ կինը
- Ֆթիմա Զահրա
- Սումայա[5]
Կնոջ կերպարը մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսլամական հասարակության մեջ կնոջ թեմային անդրադարձել են մի շարք արվեստի ստեղծագործություններում, այդ թվում ` «Հարսնացուն Դանիայից» (Թուրքիա), «Դպրոցական ընկերուհիներ»(Ռուսաստան, 2008), «Ձյուն» (Բոսնիա, 2008`Ոսկե Մինբար կինոփառատոնի մրցանակակիր ), «Օտարը» (Գերմանիա,2010` եվրոպական կինոթատրոնների միության մրցանակ), «Փարիզ, ես սիրում եմ քեզ» ֆիլմի սերիաներից մեկը (Ֆրանսիա-Գերմանիա, 2006), Ի սեր Աստծո (Պակիստան, 2007), Առևանգում (Հնդկաստան, 2003), Կլոն (Բրազիլիա, 2001)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The status of women in the Arab world is a source of frequent criticism against Islam
- ↑ Коран, 4:34
- ↑ «POLL: Women's rights in the Arab world». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Вести. Ru: В Саудовской Аравии мужчинам разрешили есть собственных жен
- ↑ Великие женщины Ислама
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Roded, Ruth (1994). Women in Islamic biographical collections: from Ibn Saʻd to Who's who. Lynne Rienner Publishers. ISBN 978-1-55587-442-1.
- Women and Islam in Early Modern English Literature, Cambridge University Press, 2008 (978-0-521-86764-1): Bernadette Andrea: Books
- Women and Gender in Islam: Historical roots of a modern debate, Yale University Press, 1992
- Armstong K. , London, HarperCollins/Routledge, 2001
- Baffoun, Alya. Women and Social Change in the Muslim Arab World, In Women in Islam. Pergamon Press, 1982.
- Thomas Nelson, 2008. ISBN 978-1-59555-161-0
- Esposito J., Yvonne Y. H., Islam, Gender, and Social Change, Oxford University Press, 1997, ISBN 0-19-511357-8
- Hambly, Gavin. Women in the Medieval Islamic World, Palgrave Macmillan, 1999, ISBN 0-312-22451-6
- Joseph, Suad (ed.) Encyclopedia of Women and Islamic Cultures. Leiden: Brill, Vol 1-4, 2003—2007.