Կիմ Եֆրեմով
Կիմ Եֆրեմով | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1933 |
Ծննդավայր | Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 2, 2008 (74 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | բնանկար, գեղանկար և դիմապատկեր |
Անդամակցություն | ԽՍՀՄ նկարիչների միություն |
Կիմ Եֆրեմով (ռուս.՝ Ефремов, Ким Евгеньевич, հոկտեմբերի 14, 1933, Օրենբուրգի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2008, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), ռուս և խորհրդային գեղանկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը` ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիմ Եֆրեմովը ծնվել է 1933 թվականի հոկտեմբերի 14-ին, Օրենբուրգի մարզի Բլագադարնոյե գյուղում։ 1957-1961 թվականներին սովորել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության բաժնում` Ն. Մեդովիկովի և Բորիս Ուգարովի մոտ։ 1961 թվականին ավարտել է Վիկտոր Օրեշնիկովի արվեստանոցը` նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Ձկնորսների կանայք» նկարը[2]։
1961 թվականից մասնակցել է ցուցահանդեսների, իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ Նկարել է դիմանկարներ, բնանկարներ և ժանրային պատկերներ։ Եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպության անդամ (1992 թվականից` Սանկտ Պետերբուրգի նկարիչների միություն)։ 1964-1968 թվականներին դասավանդել է Ա. Գերցենի անվան Ռուսական պետական մանկավարժական համալսարանում։
Մահացել է 2008 թվականի հունիսի 2-ին, Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 75-րդ տարում։
Կ. Եֆրեմովի աշխատանքները գտնվում են Ռուսաստանի և այլ երկների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։
Որոշ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ճեղքում» (1960),
- «Ակումբում» (1961),
- «Գյուղատնտեսական խանութում» (1962),
- «Հաղթանակի համար» (1968),
- «Լիկբեզ» (1969),
- «Հովիվը»[3] (1971),
- «Կիրովի գործարանի աշխատող Նիկոլայ Սմոլենկոյի դիմանկարը»[4], «Աշունը արհեստանոցում» (երկուսնել 1972 թվական),
- «Գարուն»[5], «Երազ» (երկուսնել 1975 թվական),
- «Թարմ հաց»[6] (1980),
- «Նկարիչը և մոդելը»[7] (1997),
- և այլ նկարներ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 44.
- ↑ Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 87.
- ↑ Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 11.
- ↑ По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 12.
- ↑ Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 15.
- ↑ Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 13.
- ↑ Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 287.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л. : Художник РСФСР, 1972. — С. 11.
- По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л. : Художник РСФСР, 1974. — С. 12.
- Арбузов Г. С мыслью о родине. // Ленинградская правда, 1972, 10 октября.
- Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1980. — С. 15.
- Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л. : Художник РСФСР, 1983. — С. 13.
- Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л. : Художник РСФСР, 1987. — С. 44.
- Художники народов СССР. Биобиблиографический словарь. Т. 4. Кн. 2. — Санкт-Петербург : Гуманитарное агентство Академический проект, 1995. — С. 78.
- Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — Санкт-Петербург : ЦВЗ «Манеж», 1997. — С. 287.
- Matthew Cullerne Bown. A Dictionary of Twentieth Century Russian And Soviet Painters. 1900 — 1980s. — London: Izomar Limited, 1998.
- Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — Санкт-Петербург : НП-Принт, 2007. — С. 398, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
- Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт-Петербург : «Первоцвет», 2007. — С. 87.
- РУССКИЕ ХУДОЖНИКИ peinture russe : catalogue / ARCOLE / Etude Gros-Delettrez. — Paris : Drouot Richelieu, 18 Fevrier, 1991. — INDEX 48 à 50.
- Peintures Russes — РУССКИЕ ХУДОЖНИКИ : catalogue / s.a. Servarts n.v. / Palais Des Beaux-Arts. — Bruxelles : Servarts s.a., 17 Fevrier, 1993. — 64 p. — Р. 18.