Jump to content

Կիլտսի դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կալվածքի ճակատային հատվածը նախքան վերանորոգումը․ 2007 թ․
Շինության տեսքը աջից
Շինության տեսքը ձախից

Կիլտսի դաստակերտ (էստ․՝ Kiltsi mõis, գերմ.՝ Schloß Aß, Schloss Ass, Gilsenhof)՝ ասպետական դաստակերտ Էստոնիայի Լյաենե-Վիրումաա շրջանի Վեյկե-Մաառյա կոմսությունում։

Կիլտսի դաստակերտի մասին առաջին հիշատակումները թվագրվում են 1466 թ․–ին։ Դաստակերտը կառուցվել է 14-ից 15–րդ դարերում։ Սկզբնական շրջանում ամրոցը տնօրինել է Կիլտսենների ընտանիքը, որոնց անունով էլ ամրոցը մնացել է պատմության մեջ։ 17–րդ դարում դաստակերտի տնօրինությունը ստանձնել են համապատասխանաբար Ասերիան, Ուեխկուլ, Զոյեգ, Մանտեֆուլ, Ռոշեն ընտանիքները։ 1784 թ․–ին դաստակերտի սեփականատեր է դարձել Գերման Յոհան ֆոն Բենկենդորֆը, ում օրոք կալվածքի շուրջ կառուցվել է քարե պարիսպ։ 1816 թ․–ին դաստակերտը տնօրինում էր ճանապարհորդ Իվան Ֆեոդորովիչը, այնուհետև մինչև 20–րդ դարը՝ նրա ժառանգները։ Դաստակերտի վերջին մասնավոր սեփականատերը եղել է Ալֆրեդ ֆոն Իքսկյուլ–Գիլդենբանդը[1]։

Սկզբնական շրջանում Կիլտսի դաստակերտը եղել է տեղական իշխանի նստավայրը։ Լիվոնյան պատերազմի ընթացքում փոքրիկ ամրոցը ամբողջովին ավերվել է։ 1790 թ․–ին ամրոցի փլատակների վրա կառուցվել է վաղ դասական ոճի առանձնատուն։ Ավելի ուշ շինությանը առավել ահարկու տեսք տալու համար ամբողջովին ձևափոխվել են ամրոցի երկու թևերը, և այդ ժամանակ է, որ այնտեղ հայտնվել են Բենկենդորֆների և Բրևերների զինանշանները։ 1920 թ․–ին շինությունը վերածվել է դպրոցի։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ants Hein Kiltsi mõis. Võsupere, VR Kirjastus 2011.