Jump to content

Կարմրաթևիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կարմրաթևիկներ (լատին․՝ Phoenicopteri), խոշոր թռչունների կարգ։ Հայտնի է 1 ընտանիք, 3 սեռ, 4 տեսակ։

Արտաքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փետուրներն սպիտակ են, վարդագույն կամ կարմիր երանգով։ Գլուխը փոքր է, կտուցը մեծ, ծնկաձև ցած ծռված։ Ոտքերն ու պարանոցը երկար են։ Առջևի մատները միացած են լողաթաղանթով, ետին մատը փոքր է կամ բացակայում է։ Արուի քաշը մինչև 4 կգ է։ Լավ լողում ու թռչում են։

Բնադրում են գաղութներով, գետնին։ Բները կառուցում են ծանծաղուտներում։ Դնում են 1-2 ձու, թխսում են էգը և արուն։

Սննդառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնվում են անողնաշարավոր կենդանիներով, ջրային բույսերով։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված են առավելապես արևադարձային և մերձարևադարձային երկրներում, մեկ տեսակը՝ սովորական կարմրաթևիկ, նաև ԽՍՀՄ-ում։ Սովորական կարմրաթևիկը երբեմն հանդիպում են նաև Հայաստանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 336
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթևիկներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարմրաթևիկներ» հոդվածին։