Կարապետ Նկարող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարապետ Նկարող
Ծնվել էանհայտ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունմանրանկարիչ

Կարապետ (անհայտ - անհայտ), XV դարի երկրորդ կեսի հայ մանրանկարիչ, Զաքարիա նկարչի տոհմից։ Սովորել է Մինաս նկարչի մոտ։

Ստեղծագործել է Աղթամար կղզում։ Որոշ ձեռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել։ Նրա մանրանկարներում զգալի է ուսուցչի՝ Մինասի արվեստի ազդեցությունը։ Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ Կարապետի նախասիրությունը։ Մեզ են հասել նրա տասը ձեռագրերը, որոնք գտնվում են Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում։