Կասպերովկա
Կասպերովկա ռուս.՝ Касперовка | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Կարգավիճակ | պատմական թաղամաս |
Մտնում է | Տագանրոգ |
Կասպերովկա (ռուս.՝ Касперовка), հին Տագանրոգի հյուսիսարևելյան ծայրամաս, քաղաքի պարետ, գեներալ Իվան Պետրովիչ Կասպերովի նախկին հողատիրությունը։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Կասպերովկան քաղաքային հողի մեծ շրջան է, որը պատկանել է Տագանրոգի ամրոցի պարետ գեներալ-լեյտենանտ Իվան Պետրովիչ Կասպերովին (1740-1814)[1]։
Կասպերովն իր հողերում տնկել է թթենիներ. այդ ծառուղիներից մեկը ներկայիս Գազովայա փողոցն է[2]։ Հենց Կասպերովին է Ռուսաստանի Հարավը պարտական թթենու լայն տարածմամբ, որը նա բազմացնում էր իր կալվածքում` հույս ունենալով ստեղծել մետաքսագործական արդյունաբերություն[3]։
Նրա մահից հետո ժառանգները մաս-մաս վաճառեցին ունեցվածքը[2]։ Շրջանը մասերով վարձավճարով հանձնվում էր որպես բանջարանոցներ, իսկ ավելի ուշ այստեղ կառուցվեցին վաճառական Սերեբրյակովի առաջին և երկրորդ կաշվի գործարանները[1]։
Գոյացած գյուղում ապրում էին հիմնականում բանվորներ։ 1861 թվականին եղել է 70 տուն` շուրջ 350 բնակչով, 1873 թվականին տներն արդեն 550-ն էին, բնակչությունը՝ 5000[2]։ 1877 թվականին կառուցվեց շուկա, կային կրպակներ, պանդոկ, բաղնիք[2]։ Կասպերովկան քաղաքին միացնելու խոսակցությունները սկսվել էին 1870-ական թվականներից, բայց պաշտոնապես շրջանն ընդգրկվեց Տագանրոգի կազմում միայն 1916 թվականին[4]։
Կասպերովկա և Սկարամանգովկա շրջաններում բնակվող խուլիգաններին Տագանրոգում անվանում էին «փարավոններ» («фараоны»), ի տարբերություն այլ քաղաքների, որտեղ այդպես էին անվանում ոստիկաններին[4][5]։
1924 թվականին Կասպերովկան վերանվանվեց Զավոդսկոյ (Գործարանային) թաղամաս[2]։ Ավելի ուշ այն ընդգրկվեց Օրջոնիկիձեի շրջանի կազմում[2]։ «Կասպերովկա» անվանումը տագանրոգցիների խոսքում գործածական է մինչ օրս[2][3][6]։
Ներկայումս այն Տագանրոգի խիտ կառուցապատված շրջան է, որը ձգվում է Մշակույթի և հանգստի կենտրոնական զբոսայգուց մինչև մետաղագործների թաղամաս[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Емельянов С.Н. Поговорим о названиях // www.proza.ru. — 2008. — 7 ноября.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Киричек М.С. Касперовка // Таганрог. Энциклопедия. — Таганрог: Антон, 2008. — С. 384. — ISBN 978-5-88040-064-5.
- ↑ 3,0 3,1 Амелина А. Маркиз и другие. Дворянские корни ростовского «неформала» // Неизвестный Ростов. — 2010. — 26 фев.
- ↑ 4,0 4,1 Гаврюшкин О. П. Гуляет старый Таганрог: Исторический очерк. — Таганрог: АИ МИКМ, 1997. — 395 с. — ISBN 5-86746-019-3.
- ↑ Чаленко С. «Фараоны» с городских окраин // Таганрогская правда. — 2012. — 12 июля.
- ↑ Хаславский О. Избранное. — Таганрог: Антон, 2009. — С. 120. — ISBN 978-5-88040-065-2.