Կառուցողական գործողություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կառուցողական գործողություն (անգլ.՝ Affirmative action) կամ դրական խտրականություն, ազգային ցեղային փոքրամասնությունների, կանանց, հաշմանդամների և պատմականորեն անարդարության զոհ դարձած այլ խմբերի նկատմամբ նախկինում կիրառվող խտրականության վերացմանն ուղղված քաղաքականություն։ Կառուցողական գործողության ջատագովները պնդում են, որ բավարար չե լոկ օրենքներ ընդունել կրթության, աշխատանքի և մարդակային գործունեության այլ որոլտներում խտրականությունը վերացնելու նպատակով։ Նման օրենքները, եթե հասել են հաջողության, կարողացել են խտրականությունը վերացնել երկար ժամանակի ընթացքում։ Սակայն արագ առաջընթաց ապահովելու համար պահանջվում են ավելի կտրուկ միջոցներ։ Օրինակ՝ 1970 թ. ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստացող շատ ավելի սևամորթներ կային, քան երբևէ։ Սակայն, կազմելով բնակչության 12%-ը, սևամորթներըկազմում էին բժիշկների 2,2%-ը և բժիշկ ուսանողների 2,8%-ը։ 1970-ական թվականներին նման վիճակագրություն հիմք էր ծառայել Կալիֆորնիա նահանգի Դևիսի համալսարանի բժշկության ֆակուլտետում կիրառվող ընդունելության կանոնների համար։ Ըստ այս կանոնների՝ 100 տեղից 16-ը հատկացվում էր ազգային փոքրամասնություններին պատկանող ուսանողներին՝ հիմնականում սևամորթներին, մեքսիկական կամ ասիական ծագում ունեցող ամերիկացիներին։ Ալեն Բակեն՝ սպիտակամորթ մի ուսանող, որը քննությունները հանձնել էր ավելի բարձր գնահատականներով, քան ազգային փոքրամասնություններին պատկանող որոշ ուսանողները համալսարանա չէր ընդունվել։ Նա դիմեց դատարան՝ վիճարկելով այս որոշման օրինականությունը, և հարցն ի վերջո ուղարկվեց ԱՄՆ-ի Գերագույն դատարան։ Հակասական դատավճռի մեջ դատարանը պարզաբանեց, որ բաժնեչափերի կիրառումը հակասում է Սահմանադրության 14-րդ լրացմանը, և կարգադրեց ընդունել Բակեին։ Միևնույն ժամանակ դատավորներն ասացին, որ ընդունելության մասին որոշում կայացնելիս սահմանադրորեն ընդունելի է հաշվի առնել ուսանողի ցեղային պատկանելիությունը։ Այսինքն՝ կառուցողական գործողությունը համարվում էր սահմանադրական։ Այնուհանդերձ, կառուցողական գործողությունը ԱՄՆ-ում շարունակվում է խիստ վիճելի հարց մնալ։ Այդ քաղաքականության հակառակորդները պնդում են, որ այն խարխլում է Ամերիկայի քաղաքական մշակույթի ամենափայփյած արժեքներից մեկը՝ հավատարմության հավասար հնարավորություններին։ Կառուցողական գործողությունը նաև պարսավվում է արժանապետության զարգացմանը խոչընդոտելու համար, այսինքն՝ այնպիսի հասարակություն, որտեղ անձի հաջողությունը հիմնված է անհատի արժանիքների, այլ ոչ թե տոհմին, դասակարգին, ցեղին պատկանելու կամ որևէ այլ շինծու չափանիշի վրա։ Քննադատները նույնպես պնդում են, որ կառուցողական գործողությունն ի վերջո ինքն է խանգարում խտրականության վերացմանը՝ առաջացնելով հակադարձ խտրականություն, երբ սահմանափակվում են սպիտակամորթների, օրինակ՝ Բակեի, հնարավորությունները սոսկ նրանց ցեղի և սեռի հիման վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գագիկ Հարությունյան (պատմաբան), Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան, Օքսֆորդի քաղաքագիտության և քաղաքականության բառարան (խմբ. Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան), Երևան, ««Գիտանք»», 2003 — 592, էջեր 592 — 592 էջ. — 500 հատ։