Կանաչ կրակներ
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Թվական | 1956 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Իոսիֆ Շուլման և Սերգեյ Սպլոշնով |
Սցենարի հեղինակ | Արկադի Մովզոն |
Օպերատոր | Անդրեյ Բուլինսկի |
Կինոընկերություն | Բելառուսֆիլմ |
Տևողություն | 86 րոպե |
«Կանաչ կրակներ» (ռուս.՝ «Зелёные огни»), խորհրդային սև-սպիտակ գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Սերգեյ Սպլոշնովը և Իոսիֆ Շուլմանը 1955 թվականին «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում[1]։ Պրեմիերան տեղի է ունեցել 1956 թվականի ապրիլի 21-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը պատմում է Բելառուսի երկաթուղայինների, տրանսպորտում ստախանովյան շարժման հիմնադիր Պ. Կրիվոնոսի հետևորդների մասին։ Սերգեյ Չոբուրը՝ երիտասարդ մեքենավարը, կատարելով իր առաջին երթը և փորձելով գերարագ երթ կատարել էշելոնով՝ օգտակար բեռի ավելացված զանգվածով, գերազանցում է սահմանված նորմերը։ Երթի երթուղին բավականին բարդ է, բազմաթիվ վերելքներով, շրջադարձերով, որտեղ քիչ են ուղիղ հատվածները և հնարավորություն չկա արագություն հավաքել։ Շարժման ընթացքում հայտնաբերվում է շոգեքարշի անսարքություն։ Ճանապարհին կատարված վերանորոգումը հանգեցնում է տեխնիկական շահագործման կանոնների խախտմանը, և նորամուծության հակառակորդները՝ դեպոյի կարիերիստները, Չոբուրին հեռացնում են աշխատանքից։ Քաղաքական բաժնի պետ Յակուշևի ակտիվ մասնակցությամբ Չոբուրի փորձը հաջողվում է հաջողությամբ կրկնել, և նրան վերադարձնում են շոգեքարշի վրա աշխատելու։
Ֆիլմում մեծ տեղ է զբաղեցնում մելոդրամատիկ մասը, այսպես կոչված, սիրային եռանկյունին։ Գլխավոր հերոսը սիրում է մի աղջկա, իսկ իրեն էլ սիրում է մեկ ուրիշը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գենադի Մալիշև – Սերգեյ Չոբուր, մեքենավար
- Բորիս Տերենտև – Իվան Սերգեևիչ Յակուշև, քաղաքական բաժնի պետ
- Ալեքսանդր Կիստով – Վասիլի Եգորովիչ Եգորով, բաժանմունքի պետ
- Եվգենի Կառնաուխով – Եվգենի Միխայլովիչ Սոսնովսկի, դեպոյի պետ
- Մարգարիտա Լիֆանովա – Օքսանա, դիսպետչեր
- Վալենտինա Ուշակովա – Լյուդմիլա, ինժեներ
- Գեորգի Գումիլյովսկի – Զյուզին
- Գլեբ Գլեբով – Կիրիլ Կուզմիչ Կալինա
- Յուրի Գալկին – Անդրեյ Միխեյչիկ, հնոցապան
- Ռիտա Գլադունկո – Դուսյա
- Ա. Զոտով – Վոլոդյա
- Թամարա Տրուշինա – Սոսնովսկու մորաքույրը
- Աննա Օբուխովիչ – Մարյա Պետրովնա
- Բորիս Կուդրյավցև – Ալեքսանդր, երկաթուղային
- Զդիսլավ Ստոմմա – Կուզմիչ
- Կ. Եվլամպիև – Նիկոլայ
- Վլադիմիր Ուրալսկի – Լուցենկո (լուսագրերում նշված չէ)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսորներ՝ Սերգեյ Սպլոշնով, Իոսիֆ Շուլման
- Սցենարիստ՝ Արկադի Մովզոն
- Գլխավոր օպերատո ՝ Անդրեյ Բուլինսկի
- Բեմադրող նկարիչ՝ Յուրի Բուլիչև
- Կոմպոզիտորներ՝ Յուրի Բելզացկի, Դմիտրի Կամինսկի
- Երգերի տեքստի հեղինակ՝ Կ. Կիրեենկո
- ՀՆչյունային օպերատոր՝ Վ. Դյոմկին
- Մոնտաժող՝ Մ. Մոդրիչեննիկովա
- Խմբագիր՝ Ֆ. Բոնդարևա
- Նկարիչ-գրիմարար՝ Վ. Լվով
- Ռեժիսորի օգնական՝ Ն. Սավվա
- Խորհրդատու՝ Ն. Նեստերենկո
- Գեղարվեստական ղեկավար՝ Վլադիմիր Կորշ-Սաբլին
- Բելառուսի օպերայի և բալետի պետական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբ
- Ֆիլմի տնօրեն՝ Ս. Տուլման
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Կանաչ կրակներ» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Կանաչ կրակներ» ֆիլմը kino-teatr.ru կայքում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Կանաչ կրակներ» Արխիվացված 2020-02-20 Wayback Machine
- «Կանաչ կրակներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|