Jump to content

Կանանց բոդիբիլդինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կանանց բոդիբիլդինգ, ժամանակակից բոդիբլինդինգի տեսակ իգական սեռի ներկայացուցիչների համար։ Սկզբնավորվել է 1970-ական թվականներին, երբ կանայք սկսեցին մասնակցել բոդիբիլդինգի մրցումներին։

Կանանց առաջին «բոդիբիլդինգի» մրցումներն սկսվել են 1960-ականներից։ Այդպիսի մրցույթներից են Miss Physique-ն և Miss Americana-ն։ Բայց և այնպես, այդ վաղ իրադարձությունները, ըստ էության, քիչ էին տարբերվում սովորական գեղեցկության մրցույթներից։ ԱՄՆ-ում կանաց առաջին բոդիբլինդինգի առաջնությունը, որը կազմակերպվել է Հենրի ԲաքԳիի կողմից, անցկացվել է 1978 թվականին Օհայո նահանգում։ Համարվում է առաջին իսկական կին բոդիբիլդների մրցակցությունը, քանի որ այդ առաջին մրցույթն էր, որտեղ կանանց գնահատում էին միայն մկաններով[1]։

Քննադատությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ դիմահարդարների, դիզայներների և կոսմետոլոգների շրջանում հարցում է անցկացվել, որում նրանք իրենց կարծիքն էին արտահայտում կանացի բոդիբիլդինգի վերաբերյալ։ Վերջինիս մասին վերաբերմունքը հիմնականում բացասական էր։ Նշվել է, որ այն կանայք, որոնք զբաղվում են բոդիբիլդինգով, չեն համապատասխանում կանացի գեղեցկության ստանդարտներին. նրանք ավելի նմանվում են տղամարդկանց։ Դրանից բացի, որոշակի դատողություններ են արվել բոդիբիլդինգով զբաղվող կանանց մաշկի վիճակի մասին ավագ տարիքում[2]։ Նշվել է, որ կանայք ստիպված են լինում իրենց մարմինը հարմարեցնել տղամարդկանց համար սահմանված չափանիշներին, որպեսզի հաղթեն մրցույթներում[3]։

Կանացի բոդիբիլդինգը արգելված է Աֆղանստանում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Russindragon.org Мисс бодибилдинг(չաշխատող հղում)
  2. Կին բոդիբիլդերներ - Youtube
  3. Jennifer, Wesely.
  4. «Afghan Women's Strength on Display in Gyms». Washington Times. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 12-ին.