Կախականջը և նրա ընկերները
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Q109488986? |
Սցենարիստ | Գրիգորի Օստեր |
Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա, Կլարա Ռումյանովա և Միխայիլ Կոզակով |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Էկրան |
Թվական | 1979, 1981 և 1982 |
Կախականջը և նրա ընկերները (ռուս.՝ Ушастик и его друзья), խորհրդային տիկնիկային մուլտսերիալ, որը ստեղծվել է 1979-1982 թվականներին, ռեժիսոր-մուլտիպլիկատոր Օլգա Ռոզովսկայայի կողմից։ Մուլտֆիլմը նկարահանվել է մանկագիր Գրիգորի Օստերի հեքիաթի մոտիվներով[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալի շարքը բաղկացած է 5 դրվագներից, որոնցում գլխավոր հերոսը Կախականջ անունով փափկամազ նապաստակն է, որի անունից էլ պատմվում է պատմությունը։ Մուլտֆիլմի մեծ մասը սկսվում է նրա հայտնի արտահայտությամբ. «Սա ես եմ, Կախականջը։ Սա ես եմ, ես դուրս եմ գալիս զբոսնելու»։
«Կախականջ»
Առաջին սերիայում դիտորդը ծանոթանում է գլխավոր հերոսի` Կախականջի հետ, և նրա անտառային ընկերների` Արջուկի, Գայլուկի և Աղվեսիկի հետ։ Սերիան պատմում է այն մասին, թե ինչպես են ընկերները խաղում աչքակապուկ։
«Երբ Արջուկը արթնանում է»
Կախականջը, Աղվեսիկը և Գայլուկը որոշում են Արջուկին արթնացնել ձմեռային քնափությունից հետո։ Բայց դա անելը այդքան հեշտ չէր, քանի որ Արջուկը ուներ խիստ մայրիկ, որը պահանջում էր, որպեսզի նա քնի։
«Կախականջը և նրա ընկերները»
Սերիան ունի երկու պատմություն` մեկը այն մասին, թե ինչպես է Կախականջը ուզում մեծանալ, իսկ մյուսը այն մասին, թե ինչպես է Սագիկը կոտրում ձուն, և ոչ մի կերպ չի կարողանում այն գտնել։ Կախականջը որոշում է այս հարցում նրան օգնել, սակայն Սագիկը նրան այնքան անհասկանալի է բացատրում, որ շուտով Սագիկը ինքն է գտնում իր «տունը»։
«Խորհրդավոր կորուստը»
Այս սերիայում Կախականջը և Սագիկը որոշում են օգնել Ագռավին, որը կորցրել էր իր բույնը։ Որոշ որոնումներից հետո գազանները գտնում են մի բույն, որը բերում են Արջուկի համար։ Պարզվում է, որ նա պատահաբար գցում է այն ծառից ուղիղ գլխին։ Արջուկը ներողություն է խնդրում Ագռավից և ասում է, որ նա այդ հին բույնի փոխարեն պատրաստելու է նոր բույն։
«Թե ինչպես Սագիկը Աղվեսիկին որսաց»
Սերիան պատմում է այն մասին, թե ինչպես է փոքրիկ Սագիկը որոշում որսալ շիկակարմիր աղվեսին։
Նկարահանող խումբ[2]
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Օլգա Ռոզովսկայա
- Սցենարի հեղինակ` Գրիգորի Օստեր
- Օպերատորներ` Ալեքսանդր Ժուկովսկի, Լեոնարդ Կոլվինկովսկի
- Բեմադրող նկարիչ` Ռոզալիյա Զելմա
- Կոմպոզիտորներ` Մոիսեյ Վայնբերգ, Իլյա Կատաև
- Տիկնիկներն և դեկորացիան պատրաստել են` Լյուդմիլա Նասոնովա, Գալինա Կրուգլովա, Լյուբով Դորոնինա, Անատոլի Կուզնեցով, Նինա Պանտելեևա, Ա. Կրուտիպորոխ, Գեննադի Բոգաչյով, Վլադիմիր Շաֆրանյուկ, Յուրի Օդինցով
- Նկարիչ-մուլտիպլիկատորներ` Օլգա Անաշկինա, Կիրիլլ Մալյանտովիչ, Ա. Դեգտյարյով
- Խմբագիր` Վ. Մեդվեդովսկայա
- Քանդակագործ` Նադեժդա Լյարսկայա
- Մոնտաժող` Մ. Մորգունովա
- Տնօրեններ` Օլեգ Կուզնեցով, Ե. Բոբրովսկայա, Իգոր Գելաշվիլի
Դերասաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարիա Վինոգրադովա` Կախականջ, Արջուկ, Աղվեսիկ, Գայլուկ, Սագիկ և ուրիշ գործող անձիք («Կախականջը», «Կախականջը և նրա ընկերները», «Խորհրդավոր կորուստը», «Թե ինչպես Սագիկը Աղվեսիկին որսաց» սերիաներում)
- Կլարա Ռումյանովա` բոլոր գործող անձինք («Երբ արջուկը արթնանում է» սերիայում)
- Միխայիլ Կոզակով` Ագռավ («Խորհրդավոր կորուստ» սերիայում)
Վիդեոթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալի շարքի բոլոր դրվագները DVD ձևաչափով թողարկվել են «Մաստեր Տրյապ» ընկերության կողմից[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտսերիալ Аниматор.ру կայքում
- «ԷԿՐԱՆ» ստեղծագործական միավորում
|