Jump to content

Կազան (ընտանիքի կենտրոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կազան
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿազան
Հիմնադրված էհուլիսի 5, 2013
Քարտեզ
Քարտեզ

«Կազանի» ընտանիքի կենտրոն, Կազանում և Թաթարստանում ամուսնությունների գրանցման (ՔԿԱԳ) հիմնական պալատն է։ Քաղաքի հիմնական տեսարժան վայրերից է`կառուցված հսկայական կաթսայի տեսքով։ Տանիքում կա դիտահանդեսի հարթակ, որտեղից կարելի է տեսնել Կազանի Կրեմլը, Կրեմլի առափնյան և շրջակայքը[1]։ Բացվել է 2013 թվականի հուլիսի 5-ին։

Գտնվում է Կազանկա գետի աջ ափին՝ գրեթե շրջանաձև թերակղզում, Կրեմլի պատնեշի հյուսիսային հատվածում, քաղաքի կենտրոնում՝ Նովո-Սավինովսկի շրջանում[2]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շենքն ունի շատ յուրօրինակ ճարտարապետություն և նման է կաթսայի, ավանդական ասիական կաթսա բոցավառ կրակի վրա։ Երեք վերելակներով կարելի է բարձրանալ դիտահանդեսի հարթակ, որը գտնվում է ծովի մակերևույթից 32 մետր բարձրության վրա։ Երեկոյան շենքն ունի հարուստ լուսավորություն, որը կաթսայի տակ վառվող կրակի դեր է կատարում։

Տոնակատարությունների սրահներն ունեն յուրօրինակ ինտերիեր յուրօրինակ զարդարանքով և ծաղկային լուծումներով։ Ներքևի հարկի սրահը կառուցված է Կամա-վոլգյան Բուլղարիայի ոճով, երրորդ հարկը խորհրդանշում է Կազանի խանության ժամանակաշրջանը։

Կառույցի հեղինակը բուրյաթացի քանդակագործ և ճարտարապետ Դաշի Նամդակովն է։

2016 թվականին ընտանիքի կենտրոնի մոտ տեղադրվել է Դաշի Նամդակովի «Կին և տղամարդ» զիլանտե զույգերի տեսքով (քաղաքի խորհրդանիշեր) և ձագուկների հետ ինձերի (հանրապետության խորհրդանիշեր) քանդակներ, որոնք խորհրդանշում են հավատարմություն, ամուսնական կապերի ամրություն և պահպանում են ընտանեկան արժեքները։

Ընտանիքի կենտրոնի շրջակայքում կան կանաչ գոտիներ, արահետներ, որոնք զբոսաշրջիկների հաճախակի այցելվող հանգստավայրերից են, ինչպես նաև այստեղ են կազմակերպվում Հանրապետության և քաղաքի օրվա, մշակութային, սպորտային և այլ զանգվածային միջոցառումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]