Ծղիկային թունելի համախտանիշ
Ծղիկային թունելի համախտանիշ | |
---|---|
Դասական ծղիկային զգայության նկար, որն ընդգրկում է 4-րդ մատի միջային և 5-րդ մատի զգացողությունը։ Ուշադրություն դարձրեք, որը նկարում պատկերված չեն այն մկանները որոնց զգայությունը իրականացնում է ծղիկային նյարդը։ | |
Բժշկական մասնագիտություն | օրթոպեդիա |
Հոմանիշներ | Գիյոնի թունելի համախտանիշ |
Ulnar tunnel syndrome Վիքիպահեստում |
Ծղիկային թունելի համախտանիշը, հայտնի նաև որպես Գիյոնի թունելի համախտանիշ, առաջանում է ծղիկային խողովակում ծղիկային նյարդի սեղմման հետևանքով դեպի դաստակ անցման հատվածում[1]։ Ախտանշանները սովորաբար առաջանում են մատնեմատերի և ճկույտների ծակծկոցի զգացողությամբ, այնուհետև զգացողության հարաճող կորստով և/կամ դաստակի՝ ծղիկային նյարդով նյարդավորվող ներքին մկանների խանգարված շարժունակությամբ։ Ծղիկային թունելի համախտանիշը սովորաբար դիտվում է հեծանվորդների շրջանում, հեծանվի ղեկի վրա Գիյոնի խողովակում ծղիկային նյարդի երկարատև սեղմման հետևանքով։ Չորրորդ և հինգերորդ մատների թմրածության մեկ այլ հաճախակի պատճառ է հանդիսանում նյարդի սեղմումը արմնկային խողովակում, որն անվանվում է արմնկային թունելի համախտանիշ։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեև որոշ դեպքերում խնդիրը իդիոպաթիկ է, այնուամենայնիվ ծղիկային թունելի համախտանիշի պատճառային գործոններ են հանդիսանում ուռուցքները, գանգլիոնային ցիստաները, կրկնվող գործողությունները, անատոմիական վարիացիաները և հարակից արյունատար անոթների հիվանդությունները (թրոմբոզ կամ ծղիկային զարկերակի անևրիզմա)[2]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծղիկային թունելի համախտանիշը կարող է բնութագրվել Գիյոնի խողովակում ծղիկային նյարդի սեղմումով։ Այստեղ նյարդը բաժանվում է մակերեսային զգացող և խորանիստ շարժիչ ճյուղերի։ Այսպիսով, Գիյոնի խողովակը կարելի է բաժանել երեք շրջանների, կախված թե ծղիկային նյարդի որ հատվածն է ընդգրկված։ Առաջացող համախտանիշը դրսևորվում եմ կա՛մ մկանային թուլությամբ, կա՛մ ծղիկային նյարդավորման զգայության խանգարմամբ[1]։
Տեղակայում | Նշաններ | Ասոցիացիաներ | |
Շրջան 1 | Մոտակա (ծղիկային նյարդի բիֆուրկացիայից առաջ) | Խառը, զգացող և շարժիչ | Կեռիկավոր ոսկրի կեռի կոտրվածքներ և հանգույց |
Շրջան 2 | Ծղիկային նյարդի խորանիստ շարժիչ ճյուղի շրջան | Միայն շարժիչ | Կեռիկավոր ոսկրի կեռի կոտրվածքներ և հանգույց |
Շրջան 3 | Ծղիկային նյարդի մակերեսային զգացող ճյուղի շրջան | Միայն զգացող | Ծղիկային զարկերակի պաթոլոգիա |
Շրջան 2-ի տիպի նշանները ամենահաճախ հանդիպողն են, իսկ շրջան 3-ինը՝ ամենահազվադեպը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկբնական բուժմամ սխեման հակաբորբոքային դեղորայքն է կամ կորտիզոնային ներարկումները։ Ձեռնոցների միջոցով անցկացվել են փորձարկումներ, որոնք պաշտպանում են ծղիկային նյարդը ճզմումից։ Առավել արմատական մեթոդը վիրահատականն է, որի ժամանակ հատվում է Գիյոնի թունելի թաղը հանդիսացող դաստակային կապանը,այդպիսով նվազեցնելով ծղիկային նյարդի վրա ճնշումը[3][4]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Hatch, Daniel (2014 թ․ օգոստոսի 20). «Ulnar Tunnel Syndrome». Orthobullets. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 7-ին.
- ↑ Depukat, Paweł; Mizia, Ewa; Kuniewicz, Marcin; Bonczar, Tomasz; Mazur, Małgorzata; Pełka, Piotr; Mróz, Izabela; Lipski, Marcin; Tomaszewski, Krzysztof (2015). «Syndrome of canal of Guyon - definition, diagnosis, treatment and complication». Folia Medica Cracoviensia. 55 (1): 17–23. ISSN 0015-5616. PMID 26774628.
- ↑ Okutsu I, Hamanaka I, Yoshida A (April 2009). «Pre- and postoperative Guyon's canal pressure change in endoscopic carpal tunnel release: correlation with transient postoperative Guyon's canal syndrome». J Hand Surg Eur Vol. 34 (2): 208–11. doi:10.1177/1753193408100122. PMID 19282410.
- ↑ Assmus H, Antoniadis G, Bischoff C, Hoffmann R, Martini AK, Preissler P, Scheglmann K, Schwerdtfeger K, Wessels KD, Wüstner-Hofmann M (May 2011). «Cubital tunnel syndrome - a review and management guidelines». Cent Eur Neurosurg. 72 (2): 90–8. doi:10.1055/s-0031-1271800. PMID 21547883.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Slane, Josh; Timmerman, Mark; Ploeg, Heidi-Lynn; Thelen, Darryl G. (2011). «The influence of glove and hand position on pressure over the ulnar nerve during cycling». Clinical Biomechanics. 26 (6): 642–8. doi:10.1016/j.clinbiomech.2011.03.003. PMID 21458120.
- Maimaris, C; Zadeh, H G (1990). «Ulnar nerve compression in the cyclist's hand: Two case reports and review of the literature». British Journal of Sports Medicine. 24 (4): 245–6. doi:10.1136/bjsm.24.4.245. PMC 1478904. PMID 2097022.
- Rehak, David C. (Summer 2003). «Cyclist's Hands: Overcoming overuse injuries». Hughston Health Alert. Hughston Clinic. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- Bledsoe, Jim. «Cycling injuries - handlebar palsy». Sports Injury Bulletin. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.
- US patent 6845514, Yao, Joseph, "Protective device for the median and ulnar nerves", issued January 25, 2005
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծղիկային թունելի համախտանիշ» հոդվածին։ |
|