Խցանող էնդարտերիտ
Խցանող էնդարտերիտ | |
---|---|
Obliterating endarteritis Վիքիպահեստում |
Խցանող էնդարտերիտ (հուն․՝ έυδου — ներս և άρτηρία — զարկերակ), ինքնաբեր գանգրենա, ընդմիջվող կաղություն, զարկերակների ներքին (էնդոթելային) շերտի բորբոքում, որի հետևանքով փակվում է անոթների լուսանցքը և պատճառ դառնում նյարդային, անոթային համակարգերի տարածուն ախտահարումների և հյուսվածքների սնուցման խանգարումների։ Նպաստող գործոններն են՝ ծխելը, վերջույթների սառեցումը, վարակիչ մի շարք հիվանդությունները (հատկապես տիֆը)։ Նկատվում է ոտքերի մրսկանություն, արագ մկանային հոգնածություն, ձկնամկանների ջղաձիգ կծկումներ և ցավեր, «ընդմիջվող կաղություն», ոտնաթաթի գունատություն, երբեմն՝ մատների կապտություն, երկարատև, ուշ առողջացող ցավոտ խոցեր։ ժամանակին չբուժելիս կարող է առաջանալ ծայրանդամների հյուսվածքների մեռուկացում (գանգրենա)։
Բուժումը՝ պատճառի վերացում, նովոկաինային բլոկադա, հիպերտոնիկ լուծույթների ներերակային ներարկումներ, տեղական՝ քսուքների վիրակապեր, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ։ Առողջարանային բուժում՝ Մացեսաա, Ծղալտուբո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 96)։ |