Jump to content

Խումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խումար (այլ կիրառումներ)
Խումար
Խումար
Տեսակիգական անձնանուն
Սեռիգական
Նշանակությունգինարբ աչքերով
Ծագում
Ծագման լեզուհայերեն
ԳիրՀայոց գրեր
Կապված հոդվածներ«Խումար» սկսվող էջեր

Խումար, հայկական իգական անուն։ Առաջացել է հայերեն գավառական խումար՝ «գինարբ աչքերով» բառից, որը փոխառություն է արաբերեն xumār՝ հարբած բառից։ Որպես անձնանուն սկսվել է գործածվել 15-րդ դարից[1]։

Գործածություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խումար, դուստր Ղարիպշայի, ով Արծկեում 1486 թվականին Նիկողայոս եպիսկոպոսին գրել տվեց մի Ավետարան[2]։
  • Խումար, դուստր Հակոբի՝ տանուտեր Արապշայի եղբոր, ով Աղբակի Էրնկանի գյուղում Մարգարա գրչին 1490 թվականին գրել տվեց մի Ավետարան[3]։
  • Ավելի ուշ հիշատակվել է 1587[4], 1590[5], 1593[6] թվականներին, 16-րդ դարում[7], որպես արական անձնանուն՝ 1602 թվականին[8], 1610[9], 1615[10], 1640[11], 1656[12], 1731[13], Խոմար ձևով՝ 1785-1786[14] թվականներին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հրաչյա Աճառյան, Հայոց Անձնանունների Բառարան, հ. Բ, Երևան, «Երևանի պետական համալսարանի հրատարակություն», 1944, էջ 560-561 — 682 էջ։
  2. Ձեռագիր Վասպուրական 501
  3. Ձեռագիր Վասպուրական 511
  4. Ձեռագիր Սեբաստիա =ՀԱ 1925, 259
  5. Ձեռագիր Վասպուրական 716
  6. Ձեռագիր Հալեպի Ա․ 194
  7. Ձեռագիր Սանաս․ 7 բ
  8. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1924, 331
  9. Ձեռագիր Դադեան Ա․ 9բ
  10. Ձեռագիր Սեբաստիա=ՀԱ 1927, 41
  11. Ձեռագիր Հալեպի, Ա․ 75
  12. Երեմ․ չէլ․ օրագր․ 173
  13. Ձեռագիր Վասպուրական 1022
  14. անդ 262-264