Խութլուշահ
Խութլուշահ | |
---|---|
Ծնվել է | անհայտ |
Մահացել է | 1386 |
Խութլուշահ, Խութլու (անհայտ - 1386), հայ իշխան, զորավար։ Հավանաբար սերում է Երզնկայի արքեպիսկոպոս Մարգսի (XIII դ.) և նրա որդի Հովհաննես իշխանի տոհմից, որը երկար ժամանակ իր ձեռքում է պահել Երզնկայի եպիսկոպոսությունը, որոշ ընդմիջումներով՝ նաև աշխարհիկ իշխանությունը։
Իբրև Երզնկայի նշանավոր իշխան՝ Խ. հիշված է XIV—XV դդ. գրված մի Ավետարանի (Էջմիածնի Մայր Աթոռի գրատուն, ձեռագիր № 96) չափածո հիշատակարանում, իսկ «Խութլու» անվամբ՝ Երզնկայի Կաթողիկե եկեղեցում գրված ձեռագրի (Երևանի Մեսբոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռ. № 557) հիշատակարանում, որտեղ հիշատակված են նույն տոհմի նաև ուրիշ գործիչներ, մոր կողմից՝ արքեպիսկոպոս Սարգսի թոռ խոջա Ահարոնի որդի Թաճատինը և XIV դարի վերջի Երզնկայի հայ իշխան Սուլայմանը, հավանաբար՝ Խութլուշահի որդին։ Խութլուշահը հովանավորել է հայ մշակույթի գործիչներին։ Խութլուշահի պատվերով են ընդօրինակվել մի շարք ձեռագրեր։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բաղդասարյան է., Երզնկայի հայկական իշխանությանը XIII—XV դարերում, «ԼՀԳ», 1970, № 2
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 99)։ |