Մոլեխինդլատին․՝ Cicuta, խնդամոլի, խնդակոթ, պլանուխ, նեխուրազգիների (հովանոցավորներ) ընտանիքի բազմամյա ջրաճահճային խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 20, ՀՀ-ում՝ 1 տեսակ՝
Ցողունը մերկ է, կլորավուն, սնամեջ, թույլ ակոսավոր, ճյուղավորվող, բարձր.՝ 60-120 սմ։ Տերևները կրկնակի կամ եռակի փետրաբաժան են։ Ծաղկաբույլը բարդ հովանոց է, ծաղիկները՝ մանր, սպիտակ։
Ծաղկում է հունիս-սեպտեմբերին։ Պտուղը կլորավուն է, մասերը կախված են պտղակրից։
Բույսն ամբողջությամբ թունավոր է (արմատները)։ Դեղաբույս է, պարունակում է ֆլավոնիդներ, թունավոր նյութեր և ոչ թունավոր եթերայուղեր։ Պատրաստուկներն օգտագործում են որպես քնաբեր, խորխաբեր, հակաջղաձգային, ցավազրկող միջոց, նաև մաշկ, հիվանդությունների, պոդագրայի, ռևմատիզմի ժամանակ։ Ընտանի կենդանիները մոլեխինդով թունավորվում են գարնանը և աշնանը։ Միջատասպան է։
Siegmund Seybold (Hrsg.)։ Schmeil-Fitschen interaktiv (CD-Rom), Quelle & Meyer, Wiebelsheim 2001/2002, ISBN 3-494-01327-6
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։