Խյուս (խառնուրդ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խյուս (այլ կիրառումներ)
Խյուս, ջրի և մանրացված (1-0, 5 մմ-ից փոքր մասնիկներ) օգտակար հանածոյի խառնուրդ։ Խյուսն առաջանում է, երբ հանքաքարը մանրացվում է հարստացնելու, արդյունահանելու և այլ նպատակներով։ Հողային աշխատանքներում խյուսը ջրի և գրունտի խառնուրդն է։ Խյուսի խտության (պինդ և հեղուկ զանգվածների հարաբերություն) և մանր մասնիկների քանակի մեծացմանը զուգընթաց խյուսի մածուցիկությունը մեծանում է, իսկ պինդ մասնիկների նստվածք տալու արագությունը՝ նվազում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 60)։ |