Խերպարոն
Խերպարոն Խերպարոն | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | նա, որի հայրը պարոն է |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Խերպարոն» սկսվող էջեր |
Խերպարոն, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն ժողովրդական խեր՝ «հայր» և պարոն բառերից։ Նշանակում է «նա, որի հայրը պարոն է»։ Գործածվել է 15-րդ դարում[1]։
Գործածություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խերպարոն, մերձավոր Աստվածատուրի, ով 1488 թվականին գնեց մի հին Ավետարան[2]։
- Խերպարոն, որդի Ստեփանոսի՝ Հովհաննես վարդապետի եղբոր, ով 1497 թվականին Սանահինում գրել տվեց մի գեղեցիկ Շարակնոց[3]։