Լևոն Եկավյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եկավյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Մահացել է | ֆորմատը սխալ է |
---|---|
Մահվան վայր | Երզնկա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ատամնաբույժ |
Աշխատավայր | Երզնկայի Հալեպիե զինվորական հիվանանոց |
Կուսակցություն | ՀՅԴ |
Լևոն Եկավյան (? - 1915 (1916), Երզնկա), հայ ատամնաբույժ, ՀՅԴ անդամ։
Ծնվել է Խարբերդի նահանգի Խարբերդի գավառի Արաբկիր քաղաքում։ Ունեցել է ատամնաբուժական կրթություն և աշխատել է որպես ատամնաբույժ։ Եղել է ՀՅԴ անդամ։
Առաջին աշխարհամարտի տարիներին՝ 1914 թվականին, զորակոչվել է օսմանյան բանակ և որպես ատամնաբույժ ծառայել Երզնկայի Հալեպիե զինվորական հիվանանոցում։
1915 (1916) թվականին Երզնկայի ռուսական գրավումից մեկ օր առաջ Երզնկայի Հալեպիե զինվորական հիվանդանոցի գլխավոր բժիշկ-վիրաբույժ, հարյուրապետ Ֆերիդունի հրամանով հիվանդանոցի ննջասենյակում քնած ժամանակ սպանվել է ատրճանակով «դեպո մոմուրիի» (պահեստի պաշտոնյայի) և առողջապահական «չավուշի» ձեռքով։ Մեկ այլ տվյալով՝ նահատակվել է Երզնկայից դուրս գտնվող մի վայրում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Փոլատեան Ս., Պատմութիւն հայոց Արաբկիրի, Նիւ Եորք, 1969։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Յուշամատեան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան, Ալբոմ-ատլաս, Բ. հատոր, Գոյամարտ, 1914-1925, Լոս Անճելըս, 2001։
- Խաչատրյան Լ., Բաբլումյան Ա., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), հ. 2, ԽԱրբերդի նահանգ, Երևան, 2004։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։