Լճային նստվածքներ
Լճային նստվածքներ, հազարամյակների ընթացքում լճերի հատակին առաջացած հորիզոնական դասավորությամբ վիթխարի շերտեր՝ կազմված մեխանիկական (խիճ, կոպիճ, ավազ, կավ), քիմիական (անօրգանական միացություններ) և օրգանական (դիատոմիտներ՝ դիատոմային ջրիմուռների մեռած օրգանիզմների խեցիների կուտակներ, սապրոպելներ՝ «նեխած տիղմ») գոյացություններից, որոնց մուտքը լիճ կատարվում է գետերի միջոցով, օդից և ջրում ապրող օրգանիզմների մնացորդներից։ Լճային նստվածքները բազմատեսակ են․ հաճախ այդ նստվածքներում հանդիպում են արժեքավոր հանքեր՝ աղ, երկաթ (երկաթի հիդրօքսիդը, կուտակվելով, առաջացնում է «լճային երկաթ») և այլն։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարբերում են քաղցրահամ և աղի լճերի նստվածքներ։ Քաղցրահամ լճերում նստվածքները կուտակվում են ցայտուն արտահայտված շերտայնությամբ՝ մանրահատիկ և խոշորահատիկ, որից ելնելով՝ կարելի է հաշվել լճային նստվածքների նստեցման հասակը, տարիքը և արագությունը։ Հզոր բուսածածկույթի դեպքում լճերը հաճախ վերածվում են տորֆաճահիճների։
Սևանա լճի ֆիզիկաքիմիական և կենսաբանական շարժընթացները, «ջրհավաք ավազան-լիճ» փոխկապակցված բացասական փոփոխությունները, միջին և հատակային ջրաշերտերում առաջացած անօդակյաց պայմանները նպաստել են լճի «ծերացմանը»։ Լիճն սկսել է «ծաղկել» կապտականաչ ջրիմուռներով՝ առաջացնելով օրգանական նստվածքներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 638)։ |