Լծակային մեխանիզմ
Արտաքին տեսք
Լծակային մեխանիզմ, ստորին կարգի կինեմատիկական զույգերի մեջ մտնող օղակներից (լծակներից) կազմված մեխանիզմ։ Հարթ լծակային մեխանիզմի օղակները միանում են հոդակապերով և առաջընթաց զույգերով։ Տարածական լծակային մեխանիզմներում կիրառվում են նաև գլանային և գնդաձև զույգեր։ Պարզագույն (երկօղակ) լծականին մեխանիզմ բաղկացած է անշարժ առանցքից (կանգնակից) և նրա շուրջը պտտվող շարժական օղակից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 638)։ |