Լիտվական սև խայտաբղետ տավար
Արտաքին տեսք
Լիտվական սև խայտաբղետ տավար, կաթնատու տավարի ցեղ։ Ստացվել է նախկին Լիտվական ԽՍՀ-ում (ներկայումս՝ Լիտվայի Հանրապետություն), տեղական տավարի, շվեդական, օստֆրեզյան և հոլանդական ցեղերի տրամախաչումից։ Հաստատվել է 1949 թվականին։ Հարմարված է տեղական պայմաններին։ Գույնը՝ սև խայտաճամուկ։ Մարմնակազմը՝ համաչափ։ Կաթնատվությունը՝ 3500-4000 կգ, կաթի յուղայնությունը՝ 3,7— 3,8%։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 628)։ |