Լինքոլնը Դալիի աչքերով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինքոլնը Դալիի աչքերով
տեսակԼիտոգրաֆիա
նկարիչՍալվադոր Դալի
Ծանոթագրություններ

Լինքոլնը Դալիի Աչքերով, Սալվադոր Դալիի կողմից ստեղծված ինքնատիպ սահմանափակ քանակով որմնանկար։ Այն համարվում է Դալիի՝ ամենահաճախ ընդօրինակված որմնանկարներից մեկը[1][2]։ Դալիի աշխատանքներն ուսումնասիրող փորձագետները նկատել են, որ նկարի նմանակողներից են Ալբերտ Ֆիլդը (Դալիի գրաֆիկական աշխատանքների պաշտոնական կատալոգ. Լիազորված Դալիի կողմից)[3], Ռոբերտ Դեշարնը (Ֆրանսիացի լուսանկարիչ. Սալվադոր Դալիի վաղեմի ընկերը և գործընկերը)[4] և Բերնարդ Ուելը (Բերնարդ Ուել արվեստի փորձագիտական ՍՊԸ )[5]։

Լի Քաթերալը իր «Մեծն Դալիի և արվեստի այլ գործերի կեղծումները» գրքում նշում է. «Այսպիսի կեղծումների համար ամենաշատ ներկայացված նկարներից էր Լինքոլնը Դալիի աչքերով աշխատանքը, արտատպվածքներ, որոնց մասին Լոս Անջելեսի արվեստի փորձագետ Դենա Հոլը Հավայիում տեղի ունեցած դատավարության ժամանակ նշել է, որ դարձել է այնքան ծեծված ինչքան բլիթները բլիթների խանութում»[6]։ «Լինքոլնը Դալիի աչքերով» աշխատանքը ստեղծվել է Դալիի «Գալան խորհում է Միջերկրական ծովի մասին» ստեղծագործության հիման վրա, որը 20 մետր հեռավորության վրա վերափոխվում է Աբրահամ Լինքոլնի դիմանկարի (ի պատիվ Ռոտոկոյի)։ 1974-1976 թվականներին Դալին նկարել է այս նկարի երկու բնօրինակ, որոնք իրար նման են, բայց նույնը չեն։ Առաջինը գտնվում է Իսպանիայում՝ Ֆիգուեարասի թանգարանում։ Երկրորդը գտնվում է Ֆլորիդայում՝ Սանկտ Պետերբուրգում Սալվադոր Դալիի մշտական հավաքածուում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Catterall, Lee (1992). The Great Dali Art Fraud & other deceptions. Fort Lee, New Jersey: Barricade Books Inc. էջ 417. ISBN 0-9653611-0-1.
  2. [1] Արխիվացված 2012-07-31 Wayback Machine, www.salvadordaliexperts.com
  3. Dali Archives, Frank Hunter
  4. Robert Descharnes Արխիվացված 2016-09-14 Wayback Machine, Robert Descharnes
  5. Bernard Ewell Արխիվացված 2016-03-03 Wayback Machine, Bernard Ewell
  6. The Great Dali Art Fraud, The Great Dalí Art Fraud by Lee Catterall, Published 1992, 417 pages.
  7. The Salvador Dali Museum, St. Petersburg, Florida.