Լիբանանահայ օգնության խաչ
Լիբանանահայ օգնության խաչ | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Լիբանան |
Հիմնադրված | 1929 |
Լիբանանահայ օգնության խաչը (ԼՕԽ) Լիբանանում Հայ օգնության միության (ՀՕՄ) մասնաճյուղն է։ Համարվում է ՀՀԳ ուղեկից կազմակերպություններից։ Գործում է 1929 թվականից։ Պետական ճանաչման է արժանացել 1935 թվականին։ 1939 թվականից զուտ կանանց կազմակերպություն է։ Ներկայումս (2003) ունի 26 մասնաճյուղ և ավելի քան 4 հազար անդամ։ Ծավալել է բազմակողմանի բարեսիրական գործունեություն, ձրի սնունդ մատակարարել հայ չունևոր աշակերտներին, հաշմանդամ և կարոտյալ ծերերին, կրթանպաստ հայթայթել հարյուրավոր աշակերտների, նյութապես օժանդակել կարիքավոր ընտանիքների են։ 1948 թվականից ունի մի շարք թաղային դարմանատներ, որոնցից կարևորագույնն է Բուրջ Համուդի «Արաքսի Պուլղուրճյան» ընկերաբժշկական կենտրոնը (գործում է 1987 թվականից), ունի դեղատուն, լաբորատորիա, ատամնաբուժական և այլ բաժանմունքներ։ ԼՕԽ-ը Բեյրութում ստեղծել է հայ ավանդական ձեռարվեստի աշխատանոց վաճառատուն (1976) և «Նարոտ Արտալճյան» մանկապատանեկան գրադարանը (1993)։ Կազմակերպում է առողջապահական թեմաներով դասաիտսությունների շարքեր։