Ներկայիս Լեսոթո[1][2] տարածքում մարդիկ ապրել են դեռևս քառասուն հազար տարի առաջ։ Առաջին անգամ բասուտո ցեղը պետականություն է ստացել 1822 թվականին, երբ որ Մոշվեշվե I առաջնորդը համախմբեց զուլուսներին ընդդեմ Աֆրիկայի Հարավ-Արևելյան, այն իրադարձությունների ժամանակ, որը հայտնի է ինչպես Միֆեկանե։ Հետագայում բասուտոները ներքաշվեցին անգլիական և բուրսիմական գաղութարարների պայքարում։ Միաժամանակ Մոշվեշվե I-ը հրավիրեց միսիոներներին, որոնք ստեղծեցին լեսոտո լեզվի այբուբենը և տպագրեցին առաջին գրքերը այդ իսկ լեզվով։ 1867 թվականին բասուտոներին հաջողվեց հաղթել բուրսիական գաղթականների պատերազմում ընդդեմ «Նարնջագույն հանրապետության» և նրանց խնդրանքով դիմեցին Վիկտորիա թագուհուն, որպեսզի բասուտո հողերում ստեղծեն Բասուտելանդ պրոտեկտորատը[3]։ 1869 թվականին բրիտանացիները և բուրերը ստորագրեցին Ալվիվալյան խաղաղության պայմանագիր, որով որոշվեց Բուսուտոլենդի սահմանները, որն էլ համարվում է ներկայիս Լեսոթոյի սահմանները։ Ըստ պայմանագրի Մոշվեվշե I-ը կորցրեց համարյա իր հողերի կեսը։ Բասուտոլենդը մինչև 1966 թվականը մնում էր որպես Բրիտանական պրոտեկտորատ, այնուհետև ստեղծվեց Լեսոթոյի թագավորությունը և հռչակվեց անկախ։ Ընդ որում՝ գործող Բասոտո Ազգային կուսակցությունը ընտրություններում պարտվեց «Բասոտուլենդ Կոնգրես» կուսակցությանը:«Բասոտուլենդ Կոնգրեսի» հախագահ Լեաբուս Ջոնաթանը հրաժարվեց հանձնել իշխանությունը և իրեն հռչակեց վարչապետ։ Բասոտոյի Կոնգրեսը սկսեց զինված հակամարտություն,որը շարունակվեց մինչև 1986 թվական։ Այնուհետ իրական իշխանությունը հանձնվեց թագավորին` Մոշվեշվե II-ին,որը մինչև այդ միայն «ձևական» դեր ուներ։ Սակայն 1987 թվականին նա ռազմական վերնախավի հետ հակամարտության մեջ մտավ և ստիպված դիմեց փախուստի։ Իսկ թագավոր հռչակվեց նրա որդին Լետսիե III-ը։ 1998 թվականին ընտրություններ տեղի ունեցան, և միջազգային դիտորդները այն գնահատեցին որպես ազատ և ժողովրդավարական ընտրություններ։ Եվ այդ պահից ի վեր Լեսոթոն գտնվում է քաղաքական հաստատուն իրավիճակում։