Լեկտորիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեկտորիում
Տեսակկազմակերպություն
Հիմնադրված է2009
ՎայրԴոնի Ռոստով, Ռուսաստան
Կայքlectorium.org

Լեկտորիում, ռուսական ոչ կոմերցիոն նախագիծ, որը զբաղվում է դասախոսությունների, հանդիպումների, տոնակատարությունների կազմակերպմամբ և անցկացմամբ։ Գլխավոր գրասենյակը գտնվում է Դոնի Ռոստովում։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեկտորիումը կազմակերպում է ամենշաբաթյա ժամանցային-ուսուցողական միջոցառումներ Դոնի Ռոստովում։ Նաև կազմակերպվում է «Լեկտորիումի պիկնիկ» միջոցառումը, ինչպես նաև դասախոսություններ և սեմինարներ երիտասարդ գիտնականների և հայտնի ռոստովցիների հետ միասին[1]։

2009 թվականին Լեկտորիումը դարձել է «Դոնի Ռոստովի ճարտարապետության օրեր» ծրագրի կազմակերպիչներից մեկը[2][3]։

Լեկտորիումը մասնակցել է 2010 թվականի Վիքի կոնֆերանսի կազմակերպմանը։

2010 թվականին Լեկտորիումի կամավորները Յուլիա Բորոդովայի և Մարտին Էդենի հետ միասին անցկացրել են դասախոսություն և ֆիլմի ցուցադրություն[4]։

2011 թվականի սեպտեմբերի 17-18-ին Ռոստովյան բուսաբանական այգում անցկացվել է «Բուսաբաններ» երկօրյա փառատոնը։ Փառատոնին մասնակցել է շուրջ 500 մարդ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «РБК-ТВ ЮГ - Лекториум/Александр Расторгуев». Vimeo. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  2. «Ростов-на-Дону». archidays.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  3. «РБК-ТВ ЮГ - Интервью Лекториума». Vimeo. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  4. «Лекция: Специфика ростовского арт-рынка — T&P». theoryandpractice.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.