Լամբերտի օրենք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e1/%D0%98%D0%BB%D0%BB%D1%8E%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F_%D0%B7%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B0_%D0%9B%D0%B0%D0%BC%D0%B1%D0%B5%D1%80%D1%82%D0%B0.svg/220px-%D0%98%D0%BB%D0%BB%D1%8E%D1%81%D1%82%D1%80%D0%B0%D1%86%D0%B8%D1%8F_%D0%B7%D0%B0%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B0_%D0%9B%D0%B0%D0%BC%D0%B1%D0%B5%D1%80%D1%82%D0%B0.svg.png)
Լասբերտի օրենք, բնութագրում է լուսարձակող կամ ցրող (դիֆուզ) մակերևույթի ճառագայթման բաշխումը։ Ձևակերպել է (1760) գերմանացի գիտնական Յոհան Հենրիխ Լամբերտը։ Լամբերտի օրենքիի համաձայն ճառագայթող կամ ցրող մակերևույթի պայծառությունը բոլոր ուղղություններով միատեսակ է։ Միևնույն ժամանակ, ըստ այդ օրենքի, մակերևույթի (օ մակերեսով) նորմալի հետ փ անկյուն կազմող ուղղությամբ՜ լույսի ուժը՝
- .
որտեղ B-ն միավոր մակերեսով մակերևույթի պայծառությունն է, իսկ I^Ba-ն՝ լույսի ուժը նորմալ ուղղությամբ (փ=0)։ Լամբերտի օրոնքին հետևում է, որ դիֆուզ-լուսարձակող մակերևույթից առաքված լույսի ուժը առավելագույնն է նորմայի ուղղությամբ և հավասար է զրոյի մակերևույթը շոշափող ուղղությամբ։ Թեև Լասբերտի օրենքը ճիշտ է միայն բացարձակ սև մարմնի համար, սակայն գործնականում այդ օրենքին ենթարկվում են նաև փայլատ մակերևույթները և պղտոր միջավայրերը (կաթնապակին, ամպերը ևն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 478)։ ![]() |