Լամբերտի օրենք
Լասբերտի օրենք, բնութագրում է լուսարձակող կամ ցրող (դիֆուզ) մակերևույթի ճառագայթման բաշխումը։ Ձևակերպել է (1760) գերմանացի գիտնական Յոհան Հենրիխ Լամբերտը։ Լամբերտի օրենքիի համաձայն ճառագայթող կամ ցրող մակերևույթի պայծառությունը բոլոր ուղղություններով միատեսակ է։ Միևնույն ժամանակ, ըստ այդ օրենքի, մակերևույթի (օ մակերեսով) նորմալի հետ փ անկյուն կազմող ուղղությամբ՜ լույսի ուժը՝
- .
որտեղ B-ն միավոր մակերեսով մակերևույթի պայծառությունն է, իսկ I^Ba-ն՝ լույսի ուժը նորմալ ուղղությամբ (փ=0)։ Լամբերտի օրոնքին հետևում է, որ դիֆուզ-լուսարձակող մակերևույթից առաքված լույսի ուժը առավելագույնն է նորմայի ուղղությամբ և հավասար է զրոյի մակերևույթը շոշափող ուղղությամբ։ Թեև Լասբերտի օրենքը ճիշտ է միայն բացարձակ սև մարմնի համար, սակայն գործնականում այդ օրենքին ենթարկվում են նաև փայլատ մակերևույթները և պղտոր միջավայրերը (կաթնապակին, ամպերը ևն)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 478)։ |