Իվան Երշով
Քաղաքացիությունը | Ռուսաստան և Ուկրաինա | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 22, 1979[1] (45 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Polyarnye Zori, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Իվան Իվանովիչ Երշով (ռուս.՝ Иван Иванович Ершов, մայիսի 22, 1979[1], Polyarnye Zori, Մուրմանսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, պաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաինական ֆուտբոլի սանը ֆուտբոլով է զբաղվել հինգ տարեկանից Կոմսոմոլսկոե քաղաքի ՕՌՄՊՄԴ-ում, ապա Դոնեցկի օլիմպիական ռեզերվի ուսումնարանում՝ մարզիչ Վիկտոր Զագնոյկոյի մոտ։ Դոնեցկի թիմի հետ դարձել է Ուկրաինայի պատանիների չեմպիոն։ Մեծահասակների մակարդակում սկսել է խաղալ 1997 թվականին Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» երկրորդ թիմում։ 1998 թվականի գարնանը հանդես է եկել «Մետալուրգում»։
1998 թվականին տեղափոխվել է Ռուսաստան, ֆիզկուլտուրայի կոլեկտիվների առաջնությունում հանդես է եկել Մոսկվայի «Սպարտակ-Չուկոտկա» և «Պսկով» ակումբներիի կազմում, 2000 թվականին «Պսկովի» կազմում հանդես է եկել երկրորդ դիվիզիոնում։ Ակումբում լեգեոներների թվի սահմանափակման մասին օրենքի ընդունումից հետո ստացել է ռուսական քաղաքացիություն։
2001 թվականին պայմանագիր է կնքել Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի» հետ, որի կազմում նորամուտը նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում 2001 թվականի մարտի 10-ին ԲԿՄԱ-ի դեմ խաղում[2]։ «Չեռնոմորեցի» կազմում 17 հանդիպում է անցկացրել Պրեմիեր լիգայում, մասնակցել է ՈւԵՖԱ-ի 2001/02 գավաթի խաղարկության՝ «Վալենսիայի» դեմ խաղին։ 2002 թվականի սկզբին «Խիմկիում» փորձաշրջան անցնելու ժամանակ վնասվածք էր ստացել և ապաքինվելուց հետո խաղացել է Կրասնոդարի երկրամասի առաջնությունում «Չեռնոմորեցի» դուբլի կազմում։ 2002 թվականի մրցաշրջանի ավարտից հետո հեռացել է Նվոռոսիյսկի ակումբից, հետագայում նրա կազմում հանդես է եկել 2008 և 2010-2012 թվականներին։
XXI դարի առաջին տասնամյակում Երշովը հանդես է եկել նաև Տոլյատիի «Լադայում», Աստրախանի «Վոլգար-Գազպրոմում», Լիպեցկի «Մետալուրգում» Ռուսաստանի առաջին և երկրորդ դիվիզիոններում։
2012 թվականի հունիսին տեղափոխվել է Տուլայի «Արսենալ», ակումբի հետ հասել երկրորդ դիվիզիոնից մինչև Պրեմիեր լիգա։ 2014 թվականի օգոստոսի 17-ին Մոսկվայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի առաջնության չորրորդ տուրի խաղում Երշովը խփել է «Արսենալի» առաջին գոլը Պրեմիեր լիգայում[3][4]։
2018 թվականի հոկտեմբերի 2-ին հայտարարվել է դոպինգ համար ստուգման դրական արդյունքի մասին (տրիմետազիդինի և մելդոնիի հետքեր)[5][6]։ Որակազրկվել է 4 տարով[7]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Նատակյա, որի հետ Իվանը ծանոթացել է Պսկովում։ Ունեն երկու դուստր և որդի։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Հարավ» տարածաշրջանի հաղթող
- ՖԱԼ գավաթի հաթող - 2010
- Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» տարածաշրջանի հաղթող
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Протокол матча Черноморец — ЦСКА. российская-премьер-лига.рф(չաշխատող հղում)
- ↑ Протокол матча Арсенал — Динамо. российская-премьер-лига.рф(չաշխատող հղում)
- ↑ Арсенал — Динамо — 1:2. Статистическое послесловие
- ↑ Российского футболиста поймали на допинге
- ↑ Футболист Ершов, попавшийся на допинге, временно отстранен от участия в матчах ОЛИМП-ПФЛ
- ↑ 39-летний игрок «Пскова-747» дисквалифицирован на 4 года за допинг
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
- Иван Ершов: интервью для Официального журнала ПФК «Арсенал»
- Поматчевая статистика выступлений в России(չաշխատող հղում)
|