Jump to content

Իդրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իդրամը (անգլերեն՝ Idram) հայաստանյան կանխավճարային ինտերնետ վճարային համակարգ է, որը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում կատարել վճարումներ Հայկական դրամին համարժեք միավորներով և նմանատիպ համաշխարհային համակարգերի օրինակով Հայաստանում հանդիսանում է էլեկտրոնային կոմերցիայի կայացման գործիքներից մեկը։ Հնարավորություն է տալիս ինտերնետ վճարումներ ընդունել և կատարել ծառայությունների և ապրանքների դիմաց (այդ թվում՝ կոմունալ վճարումներ, վարկերի մարումներ, հարկերի և տուրքերի մարումներ, փին կոդերի գնում, խաղադրույքներ, առևտուր առցանց խանութներից և այլն[1]), և իրականացնում է դրամական փոխանցումներ։

«Իդրամ» էլեկտրոնային միավորը փոխարկելի միավոր է։ Վճարային համակարգի գլխավոր գրասենյակը տեղակայված է Երևանում։

«Իդրամ» անվանումն առաջացել է «ինտերնետ» և «դրամ» բառերի միացումից։

 «Իդրամ» վճարային համակարգը Հայաստանում գործում է 2004 թվականից՝ հարմարավետ վճարումների հնարավորություններ տալով օնլայն և օֆլայն հարթակներում։

Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):

«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում։

ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ՝ «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա։

Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ.-ին «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք։

Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում։

Համակարգի աշխատանքային սկզբունքները

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իդրամ» վճարային համակարգի գործունեության առաջնային նպատակներն են՝

  • տարածել և խրախուսել էլեկտրոնային փողի լայն կիրառումը՝ նպաստելով էլեկտրոնային առևտրի զարգացմանը Հայաստանում,
  • հնարավորություն ընձեռել հաճախորդներին առցանց ռեժիմով կատարել բազմատեսակ վճարումներ՝ ստեղծելով հարմարավետ և լայն կիրառություն ունեցող վճարման գործիք
  • կատարելագործել դրամական փոխանցումների հնարավորությունները՝ կրճատելով տարածությունը և ժամանակը՝ մասնավորապես միջազգային դրամական փոխանցումների իրականացման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Վճարային համակարգեր։ EDram - Banks.am». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]