ԻԺ-58
ԻԺ-58 | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ստեծման և արտադրության պատմպություն | |
Ստեղծման տարի | 1958 թ․ |
Արտադրող | Իժևսկի մեխանիկական գործարան |
Տարբերակներ | ԻԺ-58Մ, ԻԺ-58ՄԱ, ԻԺ-58ՄԱԵ |
Տեխնիկական տվյալներ | |
Փողի տրամաչափ | 20, 28 մմ մմ |
ԻԺ-58, խորհրդային երկփող որսորդական հրացան։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԻԺ-58 հրացանը նախագծվել է 1958 թվականին որպես արհեստագործական որսի համար նախատեսված 20 և 28 տրամաչափի թեթև զենք, որը կարելի էր օգտագործել ինչպես տայգայում, այնպես էլ սարերում որսի ժամանակ՝ ԽՍՀՄ-ի բոլոր կլիմայական զոնաներում[1]։ Առաջին օրինակները թողարկվել են 1958 թվականի երկրորդ հատվածում, իսկ 1959 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ նախապատրաստվում են թողարկման 16 տրամաչափի հրացանները[2]։
1960 թվականից սկսվել է 16 մմ տրամաչափով փամփուշտների համար նախատեսված ԻԺ-58 հրացանների թողարկումը, որոնց հիման վրա 1970 թվականին ստեղծվել է 12 մմ տրամաչափի փամփուշտների համար նախատեսված ԻԺ-58Մ հրացանը, որի մասսայական թողարկումն սկսվել է 1971 թվականից[3]։
28 մմ տրամաչափով հրացանները սերիական արտադրություն չեն ունեցել, 20 մմ տրամաչափով հրացաններն արտադրվել են 1958 թվականի վերջից մինչև 1960-ական թվականների կեսերը, իսկ ԻԺ-58-երի հիմնական մասը թողարկվել է 12 և 16 մմ տրամաչափի փամփուշտների համար[1]։ Թողարկվել է ԻԺ-58 հրացանների չորս տեսակների ընդհանուր առմամբ 1,36 միլիոնից ավել օրինակ[4]։ Բացի սրանցից, թողարկվել է նաև 20 տրամաչափի ԻԺ-58 հրացան պողպատե բույթով ամրանացված ալյումինե պահեստատուփով ու երեք կցորդիչով միացված փողերով[3]։
1980-ական թվականներին սկսվել է ԻԺ-58 հրացաններին փոխարինող նոր զենքի նախագծումը, որն էլ դարձել է ԻԺ-43-ը[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրենից ներկայացնում է փողերի հորիզոնական տեղադրությամբ երկփողանի հրացան։ Փողերի փողակներն ու հրացանի կցորդիչը պատրաստվել են 50Ա պողպատից[3]։ Փողերը հանովի են, ունեն փողաբերանի կոնագծային նեղացումներ[1]։
Փամփշտանոցն ու փողային ակոսները քրոմապատ են[1]։
Հրացանն ունի եռակի փակման ձև՝ փակման կափույրի երկու ներքևի կեռիկներով ու վերին կեռիկի փակման լծակով[1][3]։
Ձգանման մեխանիզմը տեղադրված է առանձին[1] և ձգանաքաշումը տատանվում է 1,5 - 2,5 կգ-ի միջև։ Մարտական զսպանակները պտուտակաձև գլանաձև են։ 2,5 մմ տրամագծով բոյկաները զետեղված են հրահանների մեջ և ունեն ետմղման մեխանիզմ[3]։
Պահպանակն ավտոմատ չէ, հրահանի խափանման դեպքում դրանք ավտոմատ բարձրանում են նախապտպանական դիրքի ու չեն հարվածում հրապատիճներին։ Ամբողջությամբ չփակված փողերում կրակոց տեղի չի ունենում[1]։
ԻԺ-58 հրացանի բռնակը պատրաստվում էր պողպատից[3]։
Կոթն ու փողակալը պատրաստվում էին կեչուց, հաճարենուց կամ ընկուզենուց[1]։
Հրացանն ունեցել է պարզ կառուցվածք, ամբողջական ապամոնտաժման համար անհրաժեշտ էր միայն գամահանիչ և պտուտակահան[1]։
Տարատեսակներ և ձևափոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԻԺ-58[1][3]։
- ԻԺ-58Մ - 1970 թվականի արտադրության 12 տրամաչափի հրացանի մոդել[1][3]։
- ԻԺ-58ՄԱ - նոր, ավտոմատ պահպանակով մոդել, որն ստեղծվել է 1970-ական թվականների կեսերին[1], երաշխավորված կենսունակությունը կազմում է 15 հազար կրակոց[5]։
- ԻԺ-58ՄԱԵ - նոր, ավտոմատ պահպանակով ու փամփշտահանով մոդել, որն սկսել է թողարկվել 1977 թվականին[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 А. В. Кузьминский. Оружие для охотника: практическое пособие / под общ. ред. А. Е. Тараса М., ООО «Издательство АСТ», 2002. стр.171-173
- ↑ "Со второй половины 1958 года завод стал выпускать бескурковые двуствольные ружья модели ИЖ-58 20-го калибра ценой 700 рублей. В настоящее время завод подготовляет выпуск бескурковых двуствольных ружей модели ИЖ-58 16-го калибра"
главный инженер Ижевского завода Б. Файзулин. Ответы на вопросы читателей // журнал «Охота и охотничье хозяйство», № 9, 1959. стр.62 - ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 В. Вальнев, Ю. Маслов. ИЖ-58 – 50 лет в строю (часть 2) // журнал "Мастер - ружьё", № 11, ноябрь 2008
- ↑ В. Вальнев, Ю. Маслов. ИЖ-58 – 50 лет в строю (часть 1) // журнал "Мастер - ружьё", № 10, октябрь 2008
- ↑ В. Вальнев, Ю. Маслов. Наши ружья // журнал "Мастер - ружьё", № 2 (71), февраль 2003. стр.12-15
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Universal/Baikal Model IJ-58M shotgun // журнал "American Rifleman", January 1977
- М. М. Блюм, И. Б. Шишкин. Охотничье ружьё. М., «Лесная промышленность», 1983. стр.85
- Ижевское оружие. Том 1. Ижевские ружья / Н. Л. Изметинский, Л. Е. Михайлов. - Ижевск, издательство Удмуртского университета, 1995. - 247 стр.։ ил.
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |