Ժակմել
Բնակավայր | ||
---|---|---|
Ժակմել | ||
Երկիր | Հայիթի | |
Համայնք | Jacmel Arrondissement? | |
Հիմնադրված է | 1698 թ. | |
Մակերես | 443,88 կմ² | |
ԲԾՄ | 43 մետր | |
| ||
Ժակմել (հայիթ․ կրեոլ․՝ Jakmèl), քաղաք Հայիթիի Հանրապետությունում։ Տեղկայաված է երկրի հարավային մասում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնադրվել է 1698 թվականին ֆրանսիացի գաղթարարների կողմից և անունը դրվել է «Յակիմել»։ Հետագայում անվանումն ավելի բարեհունչ դարձնելու համար քաղաքի անվանումը դարձել է «Ժակմել»։ Քաղաքը դարձել է ֆրանսիական Սանտո-Դոմինգո գաղութի կենտրոնը։ 1799 թվականին այստեղ տեղի է ունեցել մուլատների ապպստամբություն, որը ավելի հայտնի է Դանակների պատերազմ անվամբ, իսկ 1800 թվականին ապստամբությունը ճնշվել է։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչությունը կազմում է 32 903 մարդ[1]։
Քաղաքի բնակչության թվաքանակի դինամիկան ըստ տարիների.
1982 | 2003 | 2013 |
---|---|---|
13 730 | 26 077 | 32 903 |
2010 թվականի երկրաշարժ
[խմբագրել | խմբագրել կոդը]2010թվականի հունվարի 12-ին Հաիթիում տեղի է ունեցել 7,0 մագնիտուդով երկրաշարժ, որը հանգեցրել է ծանր ավերածությունների և զոհերի[2]։ Առաջին տեմբլորը ցնցեց քաղաքը ժամը 4։ 40-ին, սակայն ավելի ուշ տեմբլորը ժամը 5։ 37- ին կանգնեցրեց տաճարի ժամացույցը։ Jacmel ռադիոկայանը հաշվարկել է, որ առնվազն 5000 մարդ Է զոհվել երկրաշարժից, թեև քաղաքապետ Զեննի Էդվինն ավելի ուշ հայտնել է, որ մահերի թիվը մոտ եղել է 300-500, սիկ վիրավորվածներինը՝ 4000 : Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նրանք մարմնական վնասվածքներով մարդկանց տեղափոխվել են հիվանդանոց[3]։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռենե Դեպեստր՝ բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ, կոմունիստ։
Քույր քաղաք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jacmel» (անգլերեն). World Gazetteer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
- ↑ "Magnitude 7.0 – HAITI REGION" Արխիվացված 2011-06-03 Wayback Machine, United States Geological Survey
- ↑ AFP, "In Haiti, the Jacmel cathedral clock stopped at 5:37 pm", 20 January 2010 (accessed 20 January 2010)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Жакмель». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - [1]
- Official Chamber of Commerce Website
- Festival Film Jakmèl
- Bonzouti.com – Web portal for Jacmel and Sud-Est, Haiti
- Website for the nearby town of Cayes-Jacmel, also a part of the Sud'est Region/Jacmel
- Bassin-Bleu website