Jump to content

Թոմի Քոնուեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմի Քոնուեյ
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 2002(2002-08-06) (22 տարեկան)
Ծննդավայր Տոնտոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Հասակ 185 սանտիմետր
Դիրք հարձակվող

Թոմի Դանիել Ջոն Քոնուեյ (անգլ.՝ Tommy Daniel John Conway, օգոստոսի 6, 2002(2002-08-06), Տոնտոն, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), շոտլանդացի ֆուտբոլիստ, որը խաղում է անգլիական «Բրիստոլ Սիթի» ակումբում և Շոտլանդիայի ազգային հավաքականում՝ հարձակվողի դիրքում։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոնուեյը «Բրիստոլ Սիթի» ակումբի սան է։ 2020 թվականի հոկտեմբերին նա վարձավճարով տեղափոխվել է «Բաթ Սիթի»[1]։ Հոկտեմբերի 6-ին «Օքսֆորդ Սիթի»-ի դեմ խաղում Թոմին իր նորամուտն է նշել ակումբի կազմում[2]: Հաջորդ տուրում «Բիլերիկայի» դեմ խաղում նա իր դեբյուտային դուբլն է գրանցել Ազգային լիգայում:

Վարձավճարից վերադառնալուց հետո 2021 թվականի ապրիլի 5-ին Քոնուեյը նորամուտն է նշել Չեմպիոնշիփում՝ «Քովենթրի Սիթիի» դեմ խաղում[3]: Մայիսի 1-ին «Միլվոլ»-ի դեմ խաղում նա խփել է իր առաջին գոլը ակումբի կազմում։ 2022 թվականի օգոստոսին նա ճանաչվել է Չեմպիոնշիփի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող։ Մրցաշրջանի ավարտին նա բոլոր մրցաշարերում խփել էր 12 գոլ: 2024 թվականի ապրիլին նա ճանաչվել է «Բրիստոլ Սիթիի» տարվա լավագույն երիտասարդ խաղացող:

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Թոնտոնում, Անգլիա, նա իրավունք է ստացել խաղալու Շոտլանդիայի ազգային հավաքականում՝ շնորհիվ իր հորական պապի: 2024 թվականի հունիսի 7-ին Ֆինլանդիայի դեմ ընկերական խաղում Քոնուեյը իր նորամուտն է նշել Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Бат Сити VS. Биллерикей 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-10. Վերցված է 2024-06-13-ին.
  2. «Оксфорд Сити VS. Бат Сити 2:0» (անգլերեն). soccerway.com. 2020-10-06. Վերցված է 2024-06-13-ին.
  3. «Ковентри Сити VS. Бристоль Сити 3:1» (անգլերեն). soccerway.com. 2021-04-05. Վերցված է 2024-06-13-ին.