Թաթիկ
Արտաքին տեսք
Թաթիկ Թաթիկ | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Նշանակություն | ձեռք |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Թաթիկ» սկսվող էջեր |
Թաթիկ, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն թաթ՝ «ձեռք» բառի փաղաքշական ձևից[1]։
Գործածություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թաթիկ, աշակերտ Մեսրոպ Մաշտոցի, ով 439 թվականին մասնակցել է նրա հուղարկավորությանը և թաղմանը։ Եղել է կրոնավոր Օշականի նորակերտ տաճարում[2]։
- Թաթիկ եպիսկոպոս Բասենի, ով 449 թվականին մասնակցեց Արտաշատի ժողովին՝ պատասխանելու համար Միհրներսեհի նամակին։ Ղևոնդյաններից առաջ քշվում է Պարսկաստան և 454 թվականին նահատակվում Ասորեստանում[3]։
- Թադիկ, հայր Մարտիրոսի Խանակահցոյ, ազգական Ներսես վարդապետ Սասնեցու, նվիրատու ձեռագրի (1332 թ)[4]։