Թագավորական ալկասար (Մադրիդ)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռեալ Ալկասար Դե Մադրիդ, թագավորական Ալկասար Մադրիդում ( իսպ.՝ Real Alcázar de Madrid), չպահպանված շենք, որ վաղուց արդեն եղել է իսպանիայի միապետի նստավայրը։ Այրվել է 1734 թվականին, դրա փոխարեն այժմ գտնվում է Պալասիո Ռեալ Դե Մադրիդը։ Սկզբնական շրջանում Ալկասարը եղել է IX դարի իսլամական դարաշրջանի ամրոց. XVI դարից այն օգտագործվել է որպես թագավորական պալատ։
Կառույցի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Շենք հետ կապված առաջին խոշշոր վերակառուցումը ավարտվել է 1537 թվականին կայսր Կառլ V- ի կողմից, սակայն նրա վերջնական տեսքը կապված է ճարտարապետ Խուան Գոմես Դե Մորայի հետ՝ 1636 թվականին Ֆլիպ IV- ի հրամանով։ Շենքը հայտնի է եղել նաև որպես հարուստ գեղարվեստական գործերի հավաքածու՝ հավաքված հրդեհի ժամանակ միապետի՝ Ֆիլիպ V- ի, ողբերգական մահվան ժամանակ։
Ներքին կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայելիների սրահը ( Salón de los Espejos; Salón Nuevo) օգտագործվում է լսարանի համար։
- Կատակերգության սրահը ( Salón de Comedias; Salón Dorado) կիրառվում է թատերական և պարային ներկայացումների համար։
- Պատկերասրահ ( Galería del mediodía)
- La Pieza Ochavada
Նկարչական հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պալատում պահպանվել են մեծ քանակությամբ արվեստի գլուխգործոցներ, որոնց մասին տեղեկությունները հասել են մեզ 1600, 1636, 1666, 1686 և 1700 թվականներից՝ շնորհիվ գույքագրության, որոշներն էլ պահպանվել են 1734 թվականի հրդեհից, որոշներն էլ Ֆիլիպ 5- րդի մահից հետո՝ 1746 թվականն։ Մոտավորապես հազար նկարներ փրկվել են և պահպանվել Դե Սան Գիլի վանքում, Արմերու Ռեալ և արքեիսկոպոս Տոլեդսկուանվան Մարկզ Դե Բեդմարում։ Հավաքածուի կարևոր մասը տեղափոխվել է Բուեն Ռետիռոյի պալատ։ Համաշխարհային նշանակություն ունեցող այրված մի քանի գլուխործոցների կողքին առկա են նաև գեղարվեստական և պատմական գործերը։ Օրինակ, Դիեգո Վալասկեսի « Մորիսկովի վտարումը» 1627 թվականին ստացել է կոչման, որը հնարավորություն տվեց առաջին անգամ ուղևորվելու Իտալիա. ինչպես նաև ձիերի դիմանկարները 3 դիցաբանական թեմաներով ( « Ապոլլոն», « Ադոնիս և Վեներա», « Պսիիխեյա և Կուպիդոն»)։ Սրանցից պահպանվել է միայն « Մերկուրին և Արգուսը»։ Այլ խոշոր արվեստագետները, որոնց ժառանգությունները տուժել են, համարվում են Ռուբենսներ. այրվել են Ֆիլիպ Հինգերորդի ձիերի դիմանկարները, որոնք, ի տարբերություն Մյուլբերգում Տիցիանայի աշխատանք « Կառլ Հինգերորդի ձիու դիմանկարի», պատվավոր տեղ են գրավել Հայելիների սրահում։ Ռուբենսի պատճենը գտնվում է Ուֆֆիցիում։ Ինչպես նաև այրվել է « Սաբին կանանց հափշտակումը» և մոտ քսան աշխատանքներ, որոնք զարդարվել էին Պիեզա Օչավադան։ Տիցիանայի աշխատանքներից այրվել են Տասներկուերորդ Կեսարի մի շարք պատկերներ, որոնք գտնվում էին Սալոնե Գրանդեում և որ հայտնի էին պատճենների քանակով։ Կորել են երկու նկար « Ֆուրի» շարքից Հայելիներ սրահից ( մնացած երկուսը այժմ գնտվում են Պռադոյում)։ Այրվել են նաև Տինտորետտոյի, Վերոնեզեի, Ռիբերի, Բոսխայի, Բռեյգելի, Սանչես Կոելիոյի, Վան Դեյքի, Էլ Գրեկոյի, Անիբալ Կառաչոյի, Լեոնարդո Դա Վինչիի, Գվիդո Բոլոնեսի, Ռաֆայելի, Ջակոբո Բասսանոյի, Կորեջիոյի և այլ շատերի աշխատանքները։