Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականություն, բնական լեզուների շարահյուսությունն ու իմաստաբանությունը նկարագրելու համար է։ Սա սահմանափ կառույցներով արտահայտություններով քերականության տեսակ է։ Սահմանափակման վրա հիմնված քերականությունների հիմքում ընկած է որոշակի շարահյուսական գործընթացներ, որոնք սահմանվում են որպես լեզվի համար ոչ քերականական։ Արտահայտության կառուցվածքով քերականությունների հիմքում բաղկացուցիչ մասերի փոխհարաբերություններն են՝ դիտարկելով նախադասության բառերը դասակարգման մեջ, երբ որոշ բառեր գերիշխում են մյուսներին։ Օրինակ, «Շունը վազում է» նախադասության մեջ «վազում» -ը դիտվում է գերիշխող դիրքում «շուն» բառի նկատմամբ, քանի որ այն նախադասության հիմնական կենտրոնն է։ Այս տեսակետը հակադրվում է կախումների քերականություններին, որոնք իրենց ենթադրյալ կառույցիի հիմքում ունեն նախադասության մեկ բառի (նախադասության գլխավոր միավոր) և դրանից կախյալների փոխհարաբերություն[1]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականությունը սկզբնապես մշակվել է 1970-ականների վերջին Գերալդ Գազդարի կողմից։ Այս գործում մեծ ավանդ ունեն նաև Յուան Քլեյնը, Իվան Սագը և Ջոֆրեյ Փուլումը։ Նրանց համատեղ «Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականություն» գիրքը, որը հրատարակվել է 1985 թվականին, միակ մենագրությունն է ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականության մասին, քանի որ այն հատկապես վերաբերում է անգլերենի քերականությանը։ Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականությունը մասամբ նաև արձագանք է ընդդեմ շարահյուսության տրանսֆորմացիոն տեսություններին։ Փաստորեն, ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականության մեջ մշակված առանց համատեքստային քերականության նշանային ընդլայնումները վերափոխումները դարձնում են ավելորդ[1]։

Նպատակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականության հիմնական նպատակներից մեկը ցույց տալն է, որ բնական լեզուների շարահյուսությունը կարող է նկարագրվել առանց համատեքստային քերականության որոշակի պայմանականության, որը միտված է շարահյուսագետների համար քերականություններ գրելն ավելի դյուրացնելուն։ Այս պայմանականությունները առանձնահատկությունների բարդ համակարգեր են և, այսպես կոչված, «մետա-կանոններ», որոնց օգնությամբ առաջ են գալիս առանց համատեքստի քերականության տարրեր։ Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականությունն այնուհետև ավելացնում է իմաստային անոտացիաներով շարահյուսական նկարագրությունները, որոնք կարող են օգտագործվել նրա շարահյուսական ծառ-սկզբնաղբյուրից նախադասության կոմպոզիցիոն իմաստը հաշվարկելու համար[2]։ Այնուամենայնիվ, ոմանք պնդում են (նրանցից է Ռոբերտ Բերվիկը), որ այդ ընդլայնումները պահանջում են ավելի բարձր մակարդակի հաշվարկային բարդության վերլուծիչ ալգորիթմներ, քան նրանք, որոնք օգտագործվում են առանց համատեքստային քերականությունների համար։

Մեթոդաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականության մեջ նախադասությունը ներկայացնելու մի քանի եղանակ կա։ Եղանակներից մեկը շարահյուսության ծառն է, որը նախադասության բոլոր բառերը ներկայացնում է որպես ծառի քերականության վերլուծության տերևային հանգույցներ։ Այնուամենայնիվ, ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականության մեջ կան նախադասությունների ներկայացման մի քանի այլ եղանակներ։ Որոշ բաղադրիչներ կարելի է պատկերել առանց ամբողջական ծառը գծելու՝ հարցադրվող բաղադրիչը փակագծերի ներսում զետեղելով։

Հակափաստարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուտով նոր փաստեր ի հայտ եկան այն մասին, որ առանց համատեքստի քերականությունները չեն կարող նկարագրել բոլոր բնական լեզուները (մասնավորապես՝ օրինակներ հոլանդերենից, շվեյցարական գերմաներենից[3][4]): Գազդարը և շատ այլ հայտնի շարահյուսագետներ ընդունեցին, որ բնական լեզուները իրականում չեն կարող համարժեք նկարագրվել համատեքստի քերականությունների կողմից[5]։ Արդյունքում, ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականությունը շուտով դադարեց որպես բնական լեզուներ նկարագրելու հիմք լինելուց, չնայած առանց համատեքստի քերականությունները դեռ օգտագործվում են հաշվողական լեզուներում։ Ընդհանրացված արտահայտության կառուցվածքով քերականությունների շարահյուսական նորամուծությունների մեծ մասը հետագայում ներառվեց HPSG քերականության մեջ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Gazdar, Gerald; Ewan H. Klein; Geoffrey K. Pullum; Ivan A. Sag (1985). Generalized Phrase Structure Grammar. Oxford: Blackwell, and Cambridge, MA: Harvard University Press. ISBN 978-0-674-34455-6.
  2. Ristad, Eric. «REVISED GENERALIZED PHRASE STRUCTURE GRAMMAR». aclweb.org. The Association for Computational Linguistics. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
  3. Huybregts, Riny (1984). «The weak inadequacy of context-free phrase structure grammars». In de Haan, Ger J.; Trommelen, Mieke; Zonneveld, Wim (eds.). Van periferie naar kern. Foris. էջ 81–99. ISBN 978-9067650199.
  4. Shieber, S. M. (1985). «Evidence against the context-freeness of natural language». Linguistics and Philosophy. 8 (3): 333–343. doi:10.1007/BF00630917.
  5. Gazdar, Gerald (1988). «Applicability of Indexed Grammars to Natural Languages». Natural Language Parsing and Linguistic Theories. Studies in Linguistics and Philosophy. Vol. 35. էջեր 69–94. doi:10.1007/978-94-009-1337-0_3. ISBN 978-1-55608-056-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]