Էպիբլեմ
Արտաքին տեսք
Էպիբլեմ (հունարեն՝ ἐπίβλημα – ծածկույթ), բույսերի արմատները ծածկող հյուսվածք։ Միաշերտ է, կազմված սեղմ դասավորված, ամուր պատեր ունեցող կուտիկուլայից զուրկ բջիջներից։ Էպիբլեմը առաջացնում է արմատամազիկներ, որոնք նպաստում են արմատի ծծող մակերեսի մեծացմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 61)։ |
|