Jump to content

Էլեկտրամագնիսական կոնտակտոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միաբևեռ էլեկտրամագնիսական կոնտակտորի սխեմա. 1,2. կոնտակտներ, 3. խարիսխ, 4. միջուկ, 5. էլեկտրամագնիսի փաթույթ, 6. աղեղմարիչ հարմարանք, 7. էլեկտրական հոսանք։

Էլեկտրամագնիսական կոնտակտոր, էլեկտրական ապարատ՝ հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրական ուժային շղթաների հաճախակի միացումների և անջատումների համար (մինչև 1500 փոխանջատում մեկ ժամում)։ Կիրառվում է էլեկտրական մեքենաների և ապարատների կառավարման համար, երբ հոսանքի ուժը չի գերազանցում 1 կԱ։

Էլեկտրամագնիսական կոնտակտորի հիմնական տարրերն են՝ գլխավոր կոնտակտները, աղեղմարիչ հարմարանքը և հաղորդակը (սովորաբար էլեկտրամագնիսական)։ Կարճ միացված ասինխրոն շարժիչների համար նախատեսված էլեկտրամագնիսական կոնտակտորները կոչվում են մագնիսական գործարկիչներ։



Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 582
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրամագնիսական կոնտակտոր» հոդվածին։