Էիկսունդի թունել
Էիկսունդի թունել, ավտոմոբիլային թունել Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեյում։ Անցնում է Ստուր-ֆյորդի տակով։ Միացնում է Էիկսուն և Րյանես բնակավայրերը։ Շինարարությունը սկսվել է 2003 թվականին։ Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 17-ին։ Այն ամբողջությամբ երթևեկելի է դարձել նույն թվականի փետրվարի 23-ից։
7765 մետրին թունելը իջնում է մինչև 287 մ խորություն։ Այն հանդիսանում է աշխարհի ամենախորը թունելը։ Ճանապարհի թեքությունը հասնում է մինչև 9.6 %-ի։ Ջուրը և թունելը բաժանող ժայռի նվազագույ հաստությունը 50 մ է, իսկ առավելագույն հաստությունը՝ 500 մ[1]։ Էիկսունդի թունելի համալիրի մեջ են ներառված նաև թիվ 653 ավտոճանապարհը[2], ինչպես նաև 405 մ երկարություն ունեցող Էիկսունդի նոր կամուրջը, 1160 մ երկարություն ունեցող Հելգեհորն և 430 մ երկարություն ունեցող Մորգես թունելները։ Թիվ 653 ավտոճանապարհը մայրցամաքը միացնում է կղզիներում գտնվող շուրջ 25000 բնակչություն ունեցող բնակավայրերի հետ։
Թունելը կառուցվել է հորատման-պայթեցման միջոցով։ Անցքերի խորությունը կազմել է 5.2 մ, որից մուտքը՝4.8 մ։ Թունելի մեծ մասը չի ամրապատվում, քանի որ պատերը ամբողջական ժայռաբեկորից են։ Հոսքերի վտանգ ունեցող հատվածները բետոնապատված են 15 սմ հաստությամբ պատով[3]։
Կառույցի շինարարության արժեքը կազմել է 970 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 123 միլիոն Եվրո)։ Նախնական արժեքը եղել է 25 միլիոն կրոն ավել։ Այնուամենայնիվ այդ գումարը 2005 թվականին նախատեսվածից ավելին է, որը կազմում էր 846 միլիոն նորվեգական կրոն (որից 500 միլիոնը գլխավոր թունելի համար)։ Անցումը վճարովի էև կազմում է 76 նորվեգական կրոն փոքր մարդատար ավտոմեքենայի համար[1]։
Հյուսիս-արևմտյան մուտքը 62°14′43″ հս․. լ. 5°53′45″ ավ. ե.HGЯO
Հարավ-արևելյան մուտքը 62°12′56″ հս․. լ. 5°59′14″ ավ. ե.HGЯO
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «Åpner verdens dypeste tunnel». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ տեսճանապարհային քարտեզը Google Maps
- ↑ Թունելի շահագործումը:(չաշխատող հղում)