Էիկսունդի թունել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թունելի բացումը 2008թ.-ի փետրվարի 17-ին
Երթևեկության թույլտվությունը տրված2008թ.-ի փետրվարի 23-ին

Էիկսունդի թունել, ավտոմոբիլային թունել Նորվեգիայի Մյորե օգ Ռոմսդալ ֆյուլքեյում: Անցնում է Ստուր-ֆյորդի տակով: Միացնում է Էիկսուն և Րյանես բնակավայրերը: Շինարարությունը սկսվել է 2003 թվականին: Հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2008 թվականի փետրվարի 17-ին: Այն ամբողջությամբ երթևեկելի է դարձել նույն թվականի փետրվարի 23-ից:

7765 մետրին թունելը իջնում է մինչև 287 մ խորություն: Այն հանդիսանում է աշխարհի ամենախորը թունելը: Ճանապարհի թեքությունը հասնում է մինչև 9.6 %-ի: Ջուրը և թունելը բաժանող ժայռի նվազագույ հաստությունը 50 մ է, իսկ առավելագույն հաստությունը՝ 500 մ[1]։ Էիկսունդի թունելի համալիրի մեջ են ներառված նաև թիվ 653 ավտոճանապարհը[2], ինչպես նաև 405 մ երկարություն ունեցող Էիկսունդի նոր կամուրջը, 1160 մ երկարություն ունեցող Հելգեհորն և 430 մ երկարություն ունեցող Մորգես թունելները: Թիվ 653 ավտոճանապարհը մայրցամաքը միացնում է կղզիներում գտնվող շուրջ 25000 բնակչություն ունեցող բնակավայրերի հետ:

Թունելը կառուցվել է հորատման-պայթեցման միջոցով: Անցքերի խորությունը կազմել է 5.2 մ, որից մուտքը՝4.8 մ: Թունելի մեծ մասը չի ամրապատվում, քանի որ պատերը ամբողջական ժայռաբեկորից են: Հոսքերի վտանգ ունեցող հատվածները բետոնապատված են 15 սմ հաստությամբ պատով[3]։

Կառույցի շինարարության արժեքը կազմել է 970 միլիոն նորվեգական կրոն (մոտավորապես 123 միլիոն Եվրո): Նախնական արժեքը եղել է 25 միլիոն կրոն ավել: Այնուամենայնիվ այդ գումարը 2005 թվականին նախատեսվածից ավելին է, որը կազմում էր 846 միլիոն նորվեգական կրոն (որից 500 միլիոնը գլխավոր թունելի համար): Անցումը վճարովի էև կազմում է 76 նորվեգական կրոն փոքր մարդատար ավտոմեքենայի համար:[1]

Հյուսիս-արևմտյան մուտքը 62°14′43″ հս․. լ. 5°53′45″ ավ. ե.HGЯO
Հարավ-արևելյան մուտքը 62°12′56″ հս․. լ. 5°59′14″ ավ. ե.HGЯO

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]