Jump to content

Զրոյական էներգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զրոյական էներգիա ֆիզիկական համակարգի նվազագույն հնարավոր էներգիան։ Զրոյական էներգիայի գոյությունը անորոշությունների առնչություններով պայմանավորված քվանտային երևույթ է։ Այն կարելի է դիտարկել ներդաշնակ օսցիլյատորի օրինակով։ Առաձգական ուժի ազդեցությամբ նյութական կետի միաչափ շարժումը անշարժ կենտրոնի նկատմամբ բնորոշվում է էներգիայի քվանտային մակարդակներով՝ , որտեղ Պլանկի հաստատունն է, -ն՝ օսցիլյատորի սեփական հաճախականությունը, իսկ քվանտային թիվ է, որն ընդունում է զրո և բոլոր ամբողջ դրական արժեքները։ Ըստ բերված բանաձնի, ներդաշնակ օսցիլյատորի ամենափոքր զրոյական էներգիան հավասար է , մինչդեռ դասական տեսության համաձայն այդ էներգիան հավասար է զրոյի։ Զրայական էներգիան կարելի է փոքրացնել՝ փոփոխելով միայն սեփական հաճախականությունը։ Զրայական էներգիայով օժտված են բոլոր ֆիզիկական համակարգերը։ Մասնավորապես, ատոմի ներքին շարժման զրոյական էներգիան կարելի է համարել ատոմի էլեկտրոնների կինետիկ էներգիան ամենացածր էներգետիկ վիճակում։ Այդ զրոյական էներգիան էլ հենց այն գործոնն է, որն ապահովում է ատոմի կայունությունը՝ հակակշռելով էլեկտրաստատիկ ձգողական ուժերը էլեկտրոնների և միջուկի միջև։ Զրոյական էներգիայի հասկացությունը հանդիպում է նաև դաշտի քվանտայիև տեսությունում և բնորոշում է քվանտային վակուումի՝ տվյալ դաշտի այն վիճակի էներգիան, որում բացակայում են այդ դաշտի քվանտները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 712