Զրահապատ ուրվականը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զրահապատ ուրվականը
ճապ.՝ 攻殻機動隊
Տեսականիմե ֆիլմ
Ժանրֆանտաստիկ ֆիլմ[1][2], մարտաֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, կիբեռպանկ[3], action anime?[3] և գիտաֆանտաստիկ անիմե[3]
Թեմահեռուստաներկայություն, արհեստական բանականություն և էքզիստենցիալիզմ[4]
ԿերպարներDaisuke Aramaki?, Batou?, Motoko Kusanagi? և Togusa?
Դարաշրջան2029?
Հորինված երկիրWorld of Ghost in the Shell?
Հիմնված էԶրահապատ ուրվական
ՌեժիսորՄամուրո Օսիի[5][6][2]
ՍցենարիստԿազունորի Իտո և Masamune Shirow?
ՀնչյունավորումՏեսյո Գենդա, Իեմասա Կայումի, Յուտակա Նականո, Տամիո Օկի, Ակիո Օցուկա, Ացուկո Տանակա, Maaya Sakamoto?, Կոիտի Յամադերա, Shigeru Chiba?, Takashi Matsuyama?, Masato Yamanouchi?[7], Mitsuru Miyamoto?, Yūji Ueda?, Shinji Ogawa? և Kazuhiro Yamaji?[7]
ՊրոդյուսերՄիցիւհիսա Իսիկավա
Գործադիր պրոդյուսերAndy Frain?
ԵրաժշտությունԿենձի Կավաի
ՕպերատորՀիսաո Սիրաի
ԽմբագիրShūichi Kakesu?
Երկիր Ճապոնիա[8] և  Միացյալ Թագավորություն
Լեզուճապոներեն
ԸնկերությունProduction I.G?
ԴիստրիբյուտորShochiku? և Նեթֆլիքս
Տևողություն79 րոպե
ՍիկվելGhost in the Shell 2: Innocence?
Թվականնոյեմբերի 18, 1995[9]
Պարգևներ
ghostintheshell.manga.com(անգլ.)

Զրահապատ ուրվականը Ճապոնիայում հայտնի է որպես Զրահատանկային ոստիկանություն (攻殻機動隊), որը 1995 թվականին ստեղծված անիմացիոն–ֆանտաստիկ ֆիլմ է՝ հիմնված «Մասամունե Սիրո» խորագրի վրա։ Ֆիլմը գրվել է Կազունիրո Իտոյի կողմից, ռեժիսորն է Մամուրո Օսիին, աջակցող ընկերությունը ՝ Production I.G -ն։ Ֆիլմը նկարահանվել է Ացուկո Տանակայի, Ակիո Ացուկայի և Իեմասա Կայումիի ձայներով։

Զրահապատ ուրվականները հետևում են հասարակական անվտանգության գործակալության 9-րդ բաժնի առեղծվածային հակերին՝ հայտնի որպես «տիկնիկային վարպետ»։ Իր թիմի օգնությամ Մոտոկո Կուսանագին գտնում է իր կասկածյալին՝ ներքաշվելով քաղաքական ինտրիգներում և կոծկելով տիկնիկային վարպետի ինքնությունն ու նպատակները։

Ֆիլմի առաջնային փիլիսոփայական թեմաներն են առաջադեմ տեխնոլոգիական աշխարհի ինքնագիտակցումն ու ճանաչումը։ Ֆիլմի երաժշտությունը գրել է Քենջի Քավային, ընտրելով մի հարսանեկան երգ, որը պարունակում է հին ճապոնական լեզուն և հանդես է գալիս որպես ֆիլմի գագաթնակետին տանող առանցքային երաժշտական հատված։ Ֆիլմը լայնորեն ընդգրկվում է ժամանակների լավագույն անիմացիոն ֆիլմերի ցուցակում։ Այն շարժել է համընդհանուր քննադատների հետաքրքրությունը, որոնք գովաբանել են ֆիլմի տեսողական էֆեկտները և այն համարել են ժամանակների ավանդական անիմացիայի և համակարգչային անիմացիայի մեջ լավագույնը։ Ֆիլմը ոգեշնչել է ժամանակի լավագույն կինոռեժիսորներին, ինչպիսիք են Վաչովսկիները։

2004 թվականին Օսիին նկարահանեց «Անմեղություն» ֆիլմը, համարելով այն առանձին աշխատանք, այլ ոչ թէ «Զրահապատ ուրվական»-ի իրական շարունակություն։ 2008 թվականին Օսիին հրապարակեց օրիգինալ ֆիլմի նորացված տարբերակը՝ Զրահապատ ուրվական 2 խորագրով։ Այն ներառում էր նոր աուդիո և նորացված համակարգչային 3D գրաֆիկ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2029 թվականին աշխարհը փոխկապակցված է մի էլեկտրոնային ցանցի, որը տիրապետում է կյանքի բոլոր ոլորտները։ Մարդկանց մեծ մասը մուտք ունեն դեպի էլեկտրոնային ցանց կիբեր մարմինների կամ «կեղևների» միջոցով, որոնք ունեն իրենց սեփական գիտակցությունն ու կարող են նրանց տալ գերմարդկային ունակություններ։ Մոտոկո Կուսանագին հասարակական անվտանգության 9-րդ սեկտորի լիդերն է, ով ունի «տիկնիկային վարպետ» անվամբ հակերին բռնելու հրաման։ Նրա թիմի անդամները՝ Բաթոն և Իշիկավան, օգտագործում են տրիանգուլացիա՝ տիկնիկային վարպետին փնտրելու համար։ Նրանք կասկածում են «աղբ-մարդուն», ով օգտագործում է ծրագիր՝ փորձելով կնոջ մտքերի օգնությամբ գտնել կորած դստերը։

Կուսանագին և նրա թիմը ձերբակալում են «աղբ» մարդուն այդ ծրագիրը նրան տվողին։ Սակայն շուտով պարզվում է, որ տիկնիկային վարպետը ջնջել կամ փոխպատվաստել է նրանց հիշողությունը։

Ցանցի անդամները ստեղծում և ծրագրավորում են կնոջ կիբեր մարմին բռնող մի համակարգ։ Մարմինը փախչում է սակայն բախվում է բեռնատար մեքենայի։ Իններորդ սեկտորի անդամները գտնում են մարմինն ու հետազոտությունների են ենթարկում՝ կարծելով, որ այդ մարմնի ներսում թաքնված է ուրվական, գուցե և ինքը՝ տիկնիկային վարպետը։6-րդ սեկտորի անդամներն այցելում են 9-րդ սեկտորին և բացատրում, որ այդ մարմինը ստեղծվել է տիկնիկային վարպետի ուրվականին խաբելու և թակարդը գցելու համար։ Կուսանագին որոշում է անջատել իր գիտակցությունն իր ներկայիս մարմնից և միացնել այն ուրվականի դեմքի և մարմնի հետ։ Մինչև փորձի հաջողությունը ուրվականը ակտիվացնումէ իր մարմինը։ 9–րդ սեկտորը հաջողությամբ վերադարձնում է Կուսանագիի մարմինը։

Մարմնից տեղեկություն ստանալու համար ստեղծվում է առեղծվածահին 2501 ծրագիրը։ Մինչ այդ 6-րդ սեկտորն ուներ հակերին բռնելու ևս մի ծրագիր, սակայն այն ստեղծվել էր մինչև ուրվականի հայտնվելը։ 9-րդ բաժնում բոլորը կարծում են, որ այդ ծրագիրն ինքնին ստեղծվել է տիկնիկային վարպետի կողմից, ով այն ժամանակ փախել էր և 6-րդ սեկտորն այժմ ցանկանում է, որ նա վերադառնա։ Դաիսուկե Արամակին, 9-րդ բաժնի ղեկավարը, կարծում է, որ այդ ծրագիրն ու տիկնիկային վարպետը Արտաքին գործերի նախարարության ձեռքի գործն է։ Փախուստը կարող է հանգեցնել գաղտնիքների բացահայտմանն ու դժվարեցնել նախարարության, ինչպես նաև վեցերորդ բաժնի աշխատանքները։

Փախուստի մեքենայի շնորհիվ տիկնիկային վարպետը հանդիպում է մեկ այլ մեքենայի և նրանք պառակտվում են։ Բաթոն կանգնեցնում է առաջին մեքենան՝ հասկանալով, որ դա ծուղակ է։Կուսանագին հետևում է երկրորդ մեքենային մինչև մի լքված շենք հասնելը, որտեղ նա բախվում է մի զրահապատ մեքենայի։ Բաթոն ժամանակին հասնում է և փրկում բավականին ծանր վնասվածքներ ստացած Կուսանագիին։ Նրանք տեսնում են այն մարմինը, որը գողացել էր 6-րդ սեկտորը։ Տիկնիկային վարպետը մատնում է իրեն և բացատրում, որ համաձայն 2501 ծրագրի, նա ստեղծվել է 6-րդ բաժնի կողմից։ Զանազան ցանցեր ներխուժելու ընթացքում նա դարձել էր շատ դյուրազգաց և խորհում էր իր գոյության մասին։ Նրան անհանգստացնում էր այն փաստը, որ չի կարող վերարտադրվել կամ մեռնել։ Նա մտադիր էր միավորվել Կուսանագիի մարմնի հետ, քանի որ չկարողանալով կոտրել 6-րդ սեկտորի սիստեման, նա ստիպված էր փախչել ֆիզիկական կերպարանք ստացած։

Բաթոն փորձում է անջատել համակարգը, սակայն տիկնիկային վարպետը հարձակվում է նրա վրա։ Շուտով ժամանում են 6-րդ բաժնի ինքնաթիռները։ Նրանք հրաման են ստանում սպանել բոլորին և ավարտել 2501 ծրագիրը։ Սակայն վարպետը խափանում է նրանց համակարգերը։ Երբ նա սկսում է միավորումը, դիպուկահարները կրակ են բացում նրանց վրա և ոչնչացնում են նրա և Կուսագանիի գլուխները և Բաթոյի թևը։ Կուսագանին արթնանում է երեխայի կիբեր մարմնում՝ Բաթոյի տանը։ Բաթոն նրան բացատրում է, որ հարձակման ժամանակ նրա իրական մարմինը ոչնչացրել են և նա ստիպված է եղել վերականգնել գլուխն ու միացնել այն ուրիշ մարմնի։ Կուսանագին հասկանում է, ոչ հիմա նա ոչ ինքն է, ոչ էլ՝ տիկնիկային վարպետը։ Բաթոն նրան ասում է, որ միշտ իր կողքին կլինի և Կուսանագին հեռանում է տնից ու լքում քաղաքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]