Զաքարի խաչքար (Հռիփսիմե, Վաղարշապատ)
Զաքարի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվել է Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղում։ |
Ներկա տեղադրություն | Կանգնեցված է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում՝ արձանագիր պատվանդանին։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Հովհաննեսի որդի Զաքարին։ |
Խաչագործ | Անհայտ է։ |
Պատվիրող | Անհայտ է։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | Խաչքարը՝ 16-17-րդ դարեր, պատվանդանը 1282 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Գերեզմանոց |
Khatchkars of St. Hripsime church Վիքիպահեստում |
Զաքարի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արևելյան մասում, Մեսրոպ Մաշտոց - Գրիգոր Նարեկացի փողոցների խաչմերուկ մոտ գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցում, որն ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/17.9.3)[1]։
Տեղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվում է Սուրբ Հռիփսիմե եկեղեցու արևելյան կողմում, միանավ եկեղեցու արևմտյան կողմում, արձանագիր, տեղադրված՝ արձանագիր պատվանդանին[2]։ Նախկինում գտնվել է Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղում[3]։
Խաչքարի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարը իր քանդակային և հնագրական արձանագրություններով թվագրվում է է 16-17-րդ դարեր[2][3]։
Խաչքարի վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաչքարի քիվին 2 տող վիմական արձանագրություն[2][3].
- [ՍԲ] ԽԱՉՍ ԲԱՐԷԽԱՒՍ ԶԱԳԱՐԻՆ :ՈՐԴՈ
- ՈՎԱՆԻՆԷՍԻՆ ՈՎ ՈՐ ԿԱՐԴԱՅ ՈՂ[ՈՐՄԻ]
Համաձայն արձանագրության՝ խաչքարը նվիրված է Հովհաննեսի որդուն՝ Զաքարին։
Պատվանդանի նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվանդանն ունի 0.98 X 0.70 չափերը, որի արևմտյան երեսին փորագրված գիրն առնված է ուղղանկյուն, իսկ վերին հատվածը՝ եռակամար կիսաշրջանակում, որն առանձնանում է իր տեսակի մեջ։ Հետաքրքիր է նաև արձանագրության թվականի քանդակային լուծման եղանակը, որը փորագրված է կենտրոնական կամարագծի աջ և ձախ անկյուններում՝ պարկանման քանդակների մեջ, որոնք ևս եզակի են որպես այդպիսիք։
Պատվանդանի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրմալուի գավառի Խալֆալու գյուղի[4] Վանքատեղ կոչված վայրում 1874 թվականի գտնվել է պատվանդանը.
Համաձայն Ղևոնդ Ալիշանի տեղեկության՝ 1874 թվականին.
«…գեղջն Գալֆալու յայտնեցան յայլևայլ ժամանակս մնացուածք վաղեմի շինութեանց և անօթոց, ընդ որս և տապանագիրս այս...» - Ղ. Ալիշան, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 125
|
Ըստ Բասմաջյանի վկայության՝ Վանքատեղը, որտեղից գտնվել է պատվանդանը.
Պատվանդանի վիմական արձանագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատվանդանին առկա է 8 տող վիմական արձանագրություն[2][3].
- ԹՎ[ԻՆ] ՉԼԱ. (1282)
- ՇՆՈՐՀԻՒՆ Ա̅Յ ԵՍ ՎԱՀՐԱՄ ԿՍԿԾ
- ԱԼԻ, ՈՐ ԵՒ ԶԽԱՉՍ ԿԱՆԿՆԵՑԻ ԱՌ ՔՍ ԲԱՐԷ
- ԽԱՒՍ Ի ՇՆՈՀՈՐԿԱՆ ԵՒ ԹԱՄԱՄԻ ՏՂԱՅ ԵՂԵ[Ա]Լ
- Ք ՅԱՅՍՄ [ԱՇԽ]ԱՐՀԻ ԿՍԿԻԾ ԹՈՂԻՆ ԱՆՄՈՌ[Ա]Ն
- ԱԼԻ ՀԱՒՐՆ ԵՒ ՄԱՒՐՆ ՍԵՒԱՍՏԻ, ՈՎ ԿԱՐԴԱ
- ՑՈՂ[Ք] [Ա]ՅՍՄՆ ԳՐԻ, ԶՄԵԶ ՅԻՇԵՑԷՔ ՏՐՆ ՈՂՈՐ
- Մ[Ի] [ԱՀԵ]Ղ [ԱՒՈՒ]Ր ԴԱՏԱՍՏԱՆԻ
Համաձայն վիմագրության` Վահրամը «կսկծալին» խաչքար է կանգնեցրել իր զավակների` Շնոհորիկի և Թամամի հիշատակին, որոնք կյանքից հեռացել են երիտասարդ հասակում` կսկիծ թողնելով ծնողների սրտում։ Արձանագրությունում հիշատակվում է նաև Վահրամի կնոջ` Սևաստի անունը։ Հր. Աճառյանն այդ անձնանվան հիշատակությանը հանդիպում է միայն մեկ անգամ` այն էլ հիշյալ վիմագրում։
Պատվանդանի թվագրության ճշտում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղ. Ալիշանը պատվանդանի թվականը կարդացել է ԼԱ. (582)[5]:
Ղ. Ալիշանը նշում է, որ այս տապանագիրը տասնչորս տարի անց՝ 1888 թվականին, իրեն է ուղարկել Վրաստանի Հայոց առաջնորդ Արիստակես եպիսկոպոս Սեդրակյանը, ով հավելել է նաև հույժ կարևոր մի ծանոթություն.
«Բանասէր» հանդեսում հրատարակած «Մեր հնությունները» հոդվածում Կարապետ Բասմաջյանը անդրադառնում է նաև հիշյալ արձանագրությանը՝ նշելով[6].
«…երկաթագիր արձանագրութիւնն ալ կը գտնուի Գէորգեան ճեմարանի բակում, եւ դուրս բերուած է Սուրմալի վիճակի Խալֆալու գիւղի ՙՎանքատեղ՚ կոչուած աւերակներից» |
Փաստորեն, մինչ Սուրբ Հռիփսիմեի վանք հասնելը պատվանդանը Խալֆալուից բերվել ու դրվել է Մայր տաճարի տարածքում, մասնավորապես Գևորգյան ճեմարանի դիմաց։
Բասմաջյանը նշում է նաև, որ արձանագրությունն Ալիշանի մոտ հրատարակված է թերի ու սխալաշատ, և եթե թվականն իրոք կարդանք ԼԱ (= 582), ապա գործ կունենանք բավականին հին արձանագրության հետ։ Սակայն կասկածից վեր է, որ թվականը ընդգրկող քանդակից դուրս՝ քիչ վեր, փորագրված է փոքրիկ «Չ», ինչն էլ հուշում է, որ արձանագրությունն ունի ոչ թե «ԼԱ» (582), այլ «ՉԼԱ» (1282) թվականը։
Թվականի` ՉԼԱ. (1282) տարբերակին է հակված նաև Պ. Հակոբյանը. նա կարծում է, որ կասկածները ծագել են այն հանգամանքից, որ «Չ» գիրը փորագրված է զարդաքանդակից դուրս` ավելի փոքր չափով, համաչափությունը չխախտելու համար[7]։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սևաստ անվան ծագումը Հր. Աճառյանը կապում է հունական «օգոստափառուհի», «վեհափառուհի» ձևերի հետ. բացի այդ հայտնի է եղել կայսրուհիներին տրվող մի տիտղոս, որ հին հունարենում կարդացվել է «սեբաստէ» կամ «սեվաստի»[2][3][8]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Արսեն հարությունյան, Մի խաչքար Ս. Հռիփսիմե վանքից, «ՎԷՄ», Դ (Ժ) ՏԱՐԻ ԹԻՎ 1 (37), ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ 2012
- ↑ Թ. Խ. Հակոբյան, Ստ. Տ. Մելիք-Բախշյան, Հ. Խ. Բարսեղյան, Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2, Եր., 1988, էջ 628։
- ↑ Ղ. Ալիշան, Այրարատ. Բնաշխարհ Հայաստանեայց, Վենետիկ, 1890, էջ 125
- ↑ Կ. Բասմաջեան, Մեր հնութիւնները, «Բանասէր. հանդէս հնախօսական, պատմական, լեզուաբանական եւ քննական», Փարիզ, 1901, Ν 1-4, էջ 130-133
- ↑ Պ. Հակոբյան, Էջմիածնի վիմագրերը Գալուստ ՏերՄկրտչյանի վերծանմամբ, էջ 86։
- ↑ Հրաչեայ Աճառեան։ Հայոց անձնանունների բառարան, Երևանի Պետական Համալսարան, Երևան, 1948։ Հատոր 4, Էջ 484